Ռահատ լոխում. Եթե մի տեղ հավաքեք արևելյան բոլոր քաղցրավենիքները վստահաբար դրանց թագուհին կլինի լոխումը

Ռահատ լոխում ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Տնական Ռահատ լոխում պատրաստում են այնպես, ինչպես սովորական դոնդողը, բայց այն ունենում է ավելի խիտ հյուսվածք և ավելի հարուստ համ:

Հարմարությունն այն է, որ ըստ ճաշակի կարող եք ավելացնել տարբեր սերմեր և ընկույզներ: Իսկ եթե ձեր ընտրությունը ընկնի պիստակի վրա, դուք կստանաք Ուինսթոն Չերչիլի սիրելի հյուրասիրությունը։

Ռահատ լոխում
Ռահատ լոխում. Բաղադրիչներ

_Մանդարին 7 հատ

_Ջուր 800 մլ

_Շաքարավազ 600 գ

_Շաքարի փոշի 100 գ

_Կիտրոնաթթու 0.25 թեյի գդալ

_Վանիլին 2 գ

_Օսլա 130 գ

Ռահատ լոխում Ռահատ լոխում
Ռահատ լոխում. Պատրաստման եղանակը

_Սկզբում պատրաստենք շաքարով օշարակը. Դրա համար ցածր կրակի վրա հալեցնել շաքարավազը ջրի մեջ (600 մլ) և ավելացնել կիտրոնաթթու:

_Եփել միջին ջերմության վրա մոտ 10 րոպե, մինչև թանձրանա, բայց օշարակը պետք է թափանցիկ մնա:

_Այդ ընթացքում պատրաստեք մանդարինի հյութը։ Մաքրած մանդարինները բլենդերով մանրացրեք և մաղով անցկացրեք ստացված խյուսը։ Դուք կարող եք օգտագործել հյութեղացուցիչ:

_Ստացված մանդարինի հյութը խառնեք 200 մլ ջրի և օսլայի հետ։ Խառնուրդը դնել կրակի վրա և երբ եռա, լցնել շաքարի օշարակը և ավելացնել վանիլինը։

_20-30 րոպե եփել լոխումը՝ մինչև ժելեի նման լինի:

_Այժմ զանգվածը լցնել հարմար կաղապարի մեջ և թողնել սառնարանում մեկ ժամ։

_Երբ լոխումը պնդանա, հանել կաղապարից, ձողիկներով կամ խորանարդիկներով կտրատել ու շաքարի փոշու մեջ թաթախել։

Ռահատ լոխում

Այս հրուշակեղենի պատրաստման մեջ ամենակարևորը թաթախումն է։ Այն պետք է ոչ այնքան գեղեցկության համար, որքան որպեսզի քաղցրավենիքը ձեռքերին ու սպասքին չկպչի։ Այդ նպատակով սովորաբար ընտրվում է շաքարի փոշի, սակայն հարմար են նաև կոկոսի փաթիլները։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Ժելե ցիտրուսներով և կոմպոտով

Խնդրում ենք Գնահատեք