Ռաֆաելլո առանց ջեռոցի. Ձյունաճերմակ քաղցրություն

Ռաֆաելլո առանց ջեռոցի ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Գեղեցիկ սպիտակ տորթ Ռաֆաելլո առանց ջեռոցի: Ցանկության դեպքում այն ​​կարող եք զարդարել նռան հատիկներով կամ շոկոլադե փշուրներով։

Ռաֆաելլո առանց ջեռոցի

Ռաֆաելլո առանց ջեռոցի. Անհրաժեշտ բաղադրիչները

_Կոկոսի փաթիլներ 100 գր

_Շաքարավազ 100 գր

_Կաթնաշոռ 1 կգ

_Կաթ 250 մլ

_Խտացրած կաթ 300 մլ

_Ժելատին 150 գր

_Ջուր 150 մլ

_Կաթնային վաֆլիներ 200 գր

Ռաֆաելլո առանց ջեռոցի

Ռաֆաելլո առանց ջեռոցի. Պատրաստման եղամակը

_Կաթը և շաքարավազը խառնել կրակի վրա դրված կաթսայի մեջ և եփել մինչև եռա։

_Լցնել կոկոսի փաթիլները և խառնել, վերցնել կրակից։

_Ժելատինը լցնել ջրի մեջ և թողնել 10 րոպե, մինչև ուռչի։

_Կաթնաշոռը հարել բլենդերով ու խառնել խտացրած կաթի հետ։

_Կաթնաշոռի զանգվածի մեջ լցնել կոկոսի փաթիլներով կաթը և հարել։

_Վաֆլիները մանր կտրատել։

_Վերցնել ձևամանը, ծածկել թաղանթով և շարել վաֆլիի փոքր կտորները, մի փոքր սեղմել՝ ամուր շերտ ստանալու համար:

_Ժելատինը հալեցնել, թողնել հասնի գոլ վիճակի, խառնել կաթնաշոռային զանգվածի հետ։

_Զանգվածը քսել վաֆլիների վրա, թաղանթով ծածկել և մի քանի ժամով դնել սառնարանը։

_Հանել կաղապարից, հեռացնել թաղանթը և զարդարել նռան հատիկներով կամ հատապտուղներով, շոկոլադե քերուկով և այլն։

Ռաֆաելլո առանց ջեռոցի

Հուշում. Վաֆլիի շերտը կարող եք փոխարինել թխվածքաբլիթի փշրանքներով՝ խառնելով այն հալած կարագի հետ և թփելով այն կաղապարի մեջ: Ավելացնել կտրատած նուշը ըստ ճաշակի։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Տորթ Ռաֆաելլո

Խնդրում ենք Գնահատեք