Ռուլետ խտացրած կաթով. Ախորժելի և պարզ խմորեղեն

Ռուլետ խտացրած կաթով ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Ռուլետ խտացրած կաթով. Նուրբ, շատ հեշտ պատրաստվող աղանդեր, որը հալչում է բերանում:

Կեչու կեղևի տեսքով ձևավորված այս թխվածքն իսկական հեքիաթ է ձեր սեղանին: Աղանդերը պատրաստվում է շատ հեշտ և յուրաքանչյուրը կարող է այն թխել։

Ռուլետ խտացրած կաթով

Ռուլետ խտացրած կաթով. Անհրաժեշտ բաղադրիչները

Խմորի համար

_Ձու 4 հատ

_Աղ 1 պտղունց

_Շաքարավազ 200 գր

_Վանիլային շաքար 10 գր

_Ալյուր 150 գր

_Փխրեցուցիչ 1 թեյի գդալ

_Խտացրած կաթ՝ ըստ ճաշակի

Ջնարակ

_Սպիտակ շոկոլադ 90 գր

_Կաթ 2 ճաշի գդալ

_Շաքարի փոշի 75 գր

Ռուլետ խտացրած կաթով

Ռուլետ խտացրած կաթով

Ռուլետ խտացրած կաթով. Պատրաստման եղանակը

_Ձվերը կոտրել խորը ամանի մեջ, աղ անել և լավ հարել հարիչով։

_Այժմ ավելացնել շաքարավազը և վանիլային շաքարը:

_Հարել ցածր արագությամբ, աստիճանաբար ավելացնելով դրանք, սպասել, մինչև փրփուր առաջանա։

_Ալյուրի մեջ ավելացնել փխրեցուցիչը, խառնել և մաղել զանգվածի մեջ, հարել մոտ մի երկու րոպե։

_Վերցնել ջեռոցի տապակը, վրան յուղաթուղթ փռել, խմորը լցնել, հարթեցնել։

_Թխել նախապես 200 աստիճան տաքացրած ջեռոցում 10-15 րոպե։

_Պատրաստի բիսկվիթը շրջել սրբիչի վրա և հանել թուղթը։

_Դեռ տաք ժամանակ քսել խտացրած կաթ, բայց միջուկը կարող է լինել բացարձակապես ցանկացած՝ ձեր ճաշակով:

_Ռուլետը փաթաթել, 5 րոպեով դնել սառնարանը։

_Պատրաստել ջնարակը, դրա համար հալեցնել սպիտակ շոկոլադը, ավելացնել կաթը, շաքարի փոշին, ամեն ինչ մանրակրկիտ խառնել։

_Ռուլետը դնել մետաղյա ցանցի վրա և հավասար շերտով ծածկել գլազուրով, վրան կաթեցնել մուգ շոկոլադ, ծառի կեղևի տեսք տալու համար։

Ռուլետը պատրաստ է։ Ստացվում է փափուկ և նուրբ, իսկական դրախտային հաճույք։

Ռուլետ խտացրած կաթով

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Ռուլետ 3 բաղադրիչից

Խնդրում ենք Գնահատեք