Ամենապարզ և համեղ բաղադրատոմսերից մեկով Ռուլետ Տիրամիսուն ստացվում է շատ եթերային, փարթամ, սուրճի օշարակի շնորհիվ՝ խոնավ, լավ թրջված։
Կրեմ կարող եք քսել ցանկացած ձեր ցանկությամբ: Ալկոհոլը ներծծման մեջ, կարող եք չավելացնել, ամեն ինչ ձեր ցանկությամբ է:

Ռուլետ Տիրամիսու. Անրաժեշտ բաղադրիչները
_Ձու 4 հատ
_Ալյուր 120 գր
_Շաքարավազ 120 գր
_Վանիլային շաքար
_Մի պտղունց աղ
Օշարակի համար
_Լուծվող սուրճ 5 գր
_Ջուր 70 մլ
_Լիկյոր կամ կոնյակ՝ ըստ ճաշակի
Կրեմի համար
_Սերուցքային պանիր 500 գր
_Շաքարի փոշի 120 գր
_Շոկոլադ 50 գր
_Կակաո 1,5 թեյի գդալ


Ռուլետ Տիրամիսու. Պատրաստման եղանակը
_Ձվերը մի պտղունց աղով հարել մինչև փարթամանա, ապա մաս-մաս ավելացնել շաքարավազը և հարել մինչև կայուն, թանձր զանգված ստանալը, մինչև շաքարավազն ամբողջությամբ լուծվի։
_Ալյուրը մաղել և մի քանի փուլով լցնել զանգվածի մեջ, խմորը բահիկով խառնել, որ օդեղենությունը չխախտվի։
Խորհուրդ՝ խմորը պետք է թանձր լինի և չտարածվի, եթե տարածվի, ուրեմն ձվերը բավարար չեք հարել։
_Ջեռոցի տապակը ծածկել յուղաթղթով, խմորը լցնել և հարթեցնել։
_Թխել 180 աստիճանով մոտ 10 — 15 րոպե, բայց միգուցե 8 րոպեն բավական լինի։
_Ծածկել սրբիչով և թողնել սառչի։
_Խոնավեցման օշարակի համար բոլոր բաղադրիչները խառնել եռման ջրի հետ։
_Հովացնել, ապա խառնել ալկոհոլը։
_Քերել շոկոլադը քերիչով։
_Կրեմի համար պանիրը հարել։
_Սերուցքը հարել շաքարի փոշու հետ մինչև փարթամանա:
_Դրա մեջ լցնել պանիրը մասերով և հարել, մինչև հարթվի:
_Կրեմը խառնել քերած շոկոլադի հետ։ Ռուլետի դեկորի համար մի քիչ կրեմ թողնել։
_Յուղաթուղթը հանել և թխվածքը թրջել օշարակով։
_Կրեմ քսել, ռուլետը փաթաթել, բոլոր կողմերից կրեմով զարդարել ու շոկոլադե քերուկ ցանել։
_Դնել սառնարանը, որ սառչի և մատուցել։

Բարի ախորժակ:
Տեսանյութ
Տիրամիսու բաժակներով







