Ռուլետ Տիրամիսու 10 րոպեում. Ամեն ինչ պարզ է և հեշտ, և արդյունքը պարզապես երազանք է քաղցրասերի համար: Ավելի լավ բաղադրատոմս չկա:
Հատկացրեք ձեր ժամանակի մի փոքր մասն ու թեյի սեղանին կհայտնվի ամենանուրբ, անուշաբույր և համեղ ռուլետը:

Ռուլետ Տիրամիսու 10 րոպեում. Անհրաժեշտ բաղադրիչներ
_Լուծվող սուրճ
_Սավոյարդի բլիթներ
_Մասկարպոնե 250 գ
_Սերուցք 400 մլ
_Կակաոյի փոշի
_Ելակ


Ռուլետ Տիրամիսու 10 րոպեում. Պատրաստման եղանակը
_Պատրաստել լուծվող սուրճ, թաթախել դրա մեջ թխվածքաբլիթները:
_Դնել մասկարպոնեն խորը ամանի մեջ, հարեք խառնիչով, ապա լցրեք քաղցրացրած սերուցքը, հարել:
_Դրանից հետո ավելացնել 3 ճաշի գդալ լուծվող սուրճ, հարել, զանգվածը տեղափոխել խոհարարական տոպրակի մեջ: Դրանից հետո ստացված կրեմը քսել բլիթների վրա:
_Հավասարաչափ տարածել մակերեսի վրա, կրեմի վրա ցանել կակաո, փաթաթել ռուլետը:
_Թողնել սառնարանում 2 ժամ: Դրանից հետո հանել, բոլոր կողմերից կրեմով պատել:
_Պատառաքաղի օգնությամբ նախշեր անել, իսկ վրան ձևավորել կրեմից վարդեր, ցանել կակաոյի փոշիով: Ձևավորման համար ելակները դնել վարդերի արանքում:


Նուրբ աղանդերը պատրաստ է 10 րոպեում: Իրական նրբություն, ոչ մի բառ չի կարող նկարագրել ամբողջ համը: Անչափ համեղ, անուշաբույր և էլեգանտ:
Ռուլետ Տիրամիսուն պատրաստ է:
Բարի ախորժակ
Տեսանյութ
Տիրամիսու բաժակներում







