Ռուլետ. Եթերային թեթև և փափուկ աղանդեր

Ռուլետ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Նման փափուկ ու եթերային ռուլետ շատ արագ կպատրաստեք։

Որպես քսուք կարող եք վերցնել ցանկացած ջեմ, մուրաբա կամ կրեմ պատրաստել։

Ռուլետ

Ռուլետ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Ձու 3 հատ

_Ալյուր 100 գր

_Կարագ 2 ճաշի գդալ

_Կաթ 1/4 բաժակ

_Օսլա 40 գր

_Շաքարավազ 2/3 բաժակ

_Փխրեցուցիչ 1 թեյի գդալ

_Աղ 1/4 թեյի գդալ

Ռուլետ

Պատրաստման եղանակը

_Որպես միջուկ՝ կրեմ վերցնել ըստ ճաշակի։

_Կաթը տաքացնել, խառնել կարագի հետ։ Երբ զանգվածը սկսում է եռալ, վերցնել կրակից։

_Ձուն խառնել շաքարավազի հետ և հարել, մինչև փարթամ ու թանձր զանգված ստացվի:

_Հարման գործընթացը պետք է լինի առնվազն 10 րոպե։

_Ալյուրը խառնել փխրեցուցիչի կամ սոդայի հետ, մաղել և մաս-մաս լցնել խմորի մեջ, բահիկով զգուշորեն, ներքևից՝ վերև խառնել։

_Խմորի մեջ լցնել սառած ու թանձրացած կաթնային զանգվածը և շաղախել խմորը մինչև հարթվի։

_Ջեռոցի տապակը ծածկել յուղաթղթով և լցնել խմորը՝ հավասարաչափ տարածելով։

_Ջեռոցը տաքացնել 190 աստիճանով և թխել մոտ 15 րոպե։

_Թխվածքաբլիթը հանել, յուղաթուղթը հեռացնել, հովացնել ու միջուկը քսելուց հետո փաթաթել։

Ռուլետ

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Ռուլետ 3 բաղադրիչից Աշխարհի ամենահեշտ բաղադրատոմսը

Խնդրում ենք Գնահատեք