Սալորի ջեմ. Այս համեղ թթու-քաղցր պահածոն շատ լավ կլինի ունենալ պահոցում

Սալորի ջեմ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Սալորի ջեմ. Այս համեղ թթու-քաղցր պահածոն շատ լավ կլինի ունենալ պահոցում: Ջեմը կարող է կիրառվել տարբեր իրավիճակներում, թե որպես բուտերբրոդի, թե կարկանդակների, կամ թխվածքաբլիթների պատրաստման համար:

Սալորի ջեմը անպայման դուր կգա բոլոր քաղցրասերներին: Ի դեպ, ուշադրություն դարձրեք, թե ինչ սորտի սալոր է հանդիպել, որ կարողանաք ջեմի համար շաքարի քանակությունը կարգավորել: Եթե ​​ունեք թթու սալոր, ապա ձեզ հարկավոր կլինի մի փոքր ավելի շատ շաքար:

Սալորի ջեմ

Սալորի ջեմ. Բաղադրությունը

  • Սալոր 1 կգ
  • Շաքար 0,7 կգ

Սալորի ջեմ

Սալորի ջեմ

Սալորի ջեմ. Պատրաստման եղանակը

  1. Սալորի ջեմ պատրաստելուց առաջ մենք ստիպված կլինենք մի փոքր ջանքեր գործադրել: Լվանալ սալորները և սերմերը հանել ցանկացած հարմար եղանակով: Այս գործընթացն ավարտվելուց հետո մնացած ամեն ինչ հարթ կգնա: Սալորները տեղափոխել պատրաստման ամանի մեջ (կարելի է  վերցնել էմալապատ ամանի) և դրանց վրա լցնել շաքար:
  2. Ամանի մեջ ամեն ինչ այս ձևով թողնում ենք հինգ ժամ կամ ավելի լավ է՝ ամբողջ գիշեր: Այս ընթացքում սալորը շատ հյութ կտա: Ժամանակն անցելուց հետո դրեք եփելու ամանը կրակի վրա, բերեք դրա պարունակությունը եռման և եփել 15 րոպե: Արդյունքում առաջացող փրփուրը հանվում է գդալով: Այնուհետև կրակից հեռացնել ամանը և սպասել ամբողջական սառեցմանը:
  3. Արդեն սառած պատրատուկով ամանը կրկին կրակի վրա դնել և եփել 5 րոպե եռալուց հետո: Դրանից հետո հանել կրակից և թող ջեմը սառչի:
  4. Ջեմի ամանը կրակի վրա դնել երրորդ անգամ: Բերել պարունակությունը եռման, և եփել վերջին անգամ 5 րոպե: Հիմա, օգտագործելով բլենդեր, եփած սալորները մանրացնել համասեռ վիճակի վրա:
  5. Լցնել տաք ջեմը ստերիլիզացված բանկաների մեջ, փակել դրանք կափարիչներով, շրջել գլխիվայր և թույլ տալ, որ ամբողջովին սառչի: Այսպիսով ձմռան համար պահածոյացված սալորի ջեմը կարող է պահվել բավական երկար ժամանակ:

Սալորի ջեմ

Ջեմը պատրաստ է:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

ժելե հատապտուղներով

Խնդրում ենք Գնահատեք