Սալորով և խնձորով ջեմ. Իսկական մարմելադի նման է, շատ հարմար է կարկանդակներ և ռուլետներ լցոնելու համար

Սալորով և խնձորով ջեմ Պահածոներ

Սալորով և խնձորով ջեմ կարող եք պատրաստել այս բաղադրատոմսով: Ջեմը կստացվի այնքան թանձր և համեղ, որ կարող եք օգտագործել կարկանդակներ, պիրոգներ և ռուլետներ լցոնելու համար:

Այս ջեմը կարող է մատուցվել նաև որպես առանձին աղանդեր: Այն ջրիկ չի, չի տարածվի քսելիս, որովհետև պարզապես մարմելադի նման է:

Սալորով և խնձորով ջեմ
Սալորով և խնձորով ջեմ. Անհրաժեշտ բաղադրիչները

_ խնձոր և սալոր 1 կգ

_ ջուր 50 — 100 մլ

_ շաքարավազ 1,2 կգ

Սալորով և խնձորով ջեմ Սալորով և խնձորով ջեմ

Սալորով և խնձորով ջեմ. Պատրաստման եղանակը

_ Խնձորները կտրատել շերտերով ու միջուկը հանել, սալորը երկու մասի բաժանել ու կորիզները հանել։

_ Խնձորները դնել վառարանի վրա, 20 — 30 րոպե եփել կափարիչի տակ մարմանդ կրակի վրա, մինչև փափկի ու թողնել, որ լավ հյութ արձակի։

_ Սալորը լցնել խնձորի մեջ, խառնել։

_ Խնձորի և սալորի համամասնությունները կարելի է վերցնել տարբեր ծավալներով՝ ըստ ձեր ցանկության։

_ Եփել մինչև փափկի, մոտ 20-30 րոպե՝ անընդհատ խառնելով։

_ Հեռացնել կրակից և հարել ընկղմվող բլենդերով մինչև հարթ վիճակը:

_ Ամբողջ զանգվածը մաղով անցկացնել, որպեսզի ջեմից հեռացնենք սալորի ու խնձորի կեղևի կտորները։

_ Լցնել զանգվածը կաթսայի մեջ, ավելացնել շաքարավազ (հաշվի առեք ձեր մրգերի քաղցրությունը, բայց ավելի լավ է, որ շաքարավազը լինի այնքան, որ մուրաբան խտանա։

_ Եփել մարմանդ կրակի վրա՝ անընդհատ խառնելով, 40 րոպե, մինչև ցանկալի թանձրությունը, երբ գդալից հազիվ կաթում է։

_ Ջեմը լցնել ստերիլիզացված բանկաների մեջ, փակել կափարիչները և թողնել սառչի։

Պահպանել ցանկացած վայրում:

Սալորով և խնձորով ջեմ

Թանձր ջեմ պատրաստելու համար 1 կգ մրգի համար վերցրեք 1,2 կգ շաքարավազ։

Բարի ախորժակ:

Խնդրում ենք Գնահատեք