Սառեցված ազնվամորի. Անուշահամ հատապտղի պահպանման եղանակը

Սառեցված ազնվամորի Պահածոներ

Սառեցված ազնվամորի. Անուշահամ հատապտղի պահպանման եղանակը: Սառեցված ազնվամորին, ձմռանը անուշահամ ու նուրբ հատապտուղ վայելելու բազմաթիվ եղանակներից մեկն է:

Կարծում եմ, ինքներդ էլ կհամոզվեք, որ սա ամենադյուրին և լավագույն միջոցն է: Այս եղանակը լավագույն միջոցն է, քանի որ ազնվամորին չի քարանում:

Սառեցված ազնվամորի

Սառեցված ազնվամորի. Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • Ազնվամորի 3 կգ
  • Շաքարավազ 1 կգ

Սառեցված ազնվամորի

Սառեցված ազնվամորի. Քայլ առ քայլ բաղադրատոմս

  1. Սկզբի համար պետք է ուշադիր ընտրել հատապտուղները, որ դրանք չափազանց հասած, կամ վնասված չլինեն, այսպես ասած` հատիկ — հատիկ,  այնուհետև դրանք լցնել պլաստիկ տոպրակների մեջ:
  2. Յուրաքանչյուր տոպրակի մեջ ավելացնել շաքար ազնվամորու  քաշի մեկ երրորդի չափով, այնուհետև զգուշորեն փաթեթները թափահարելուց հետո պետք է դրանք փակել և դասավորել տապակի վրա, որպեսզի փաթեթնեն իրար չխանգարեն ու իրար վրա չճնշեն իրենց ծանրությամբ:
  3. Տապակը, որի շարված են ազնվամորիով փաթեթեները պետք է դնել սառցախցիկի մեջ առնվազն 3 ժամ, որից հետո տոպրակները կարելի է արդեն տեղափոխել պահեստավորման համար  հարմար բեռնարկղերի մեջ:
  4. Սառեցված ազնվամորին պատրաստ է: Այս մեթոդի շնորհիվ պահպանված հատապտուղը միշտ կարելի ունենալ ձեռքի տակ և ողջ տարվա ընթացքում տարատեսակ աղանդերների և խմորեղենների համար օգտագործել թարմ ու անուշաբույր ազնվամորի: Այս եղանակով սառեցված հատիկները չեն կորցնում իրենց ամբողջականությունն ու գեղեցիկ տեսքը: Այնպես որ, խորհուրդ ենք տալիս այս կերպ պահել նուրբ հատապտուղները, սա ամենապարզ ու մատչելի տարբերակն է դրանք պահելու համար:

Սառեցված ազնվամորի

Սառեցված ազնվամորին պատրաստ է:

Բարի ախորժակ:

Խնդրում ենք Գնահատեք