Սառեցված ելակ. Ողջ տարին կարելի է վայելել այս անուշաբույր հատապտուղը
Այս ելակները միանշանակ օգտակար կլինեն տարբեր աղանդերների և այլ քաղցր հյուրասիրությունների ժամանակ:

Սառեցված ելակ. Անհրաժեշտ բաղադրիչները
- Ելակ
- Շաքար
- Կափարիչներով պլաստմասե տարաներ


Սառեցված ելակ. Պատրաստման եղանակը
- Վերցնել ելակ և շաքար ցանկացած քանակության:
- Պետք է հատապտուղները բաժանել 2 մասի և դրա մի մասն ամբողջական թողնել:
- Լավ լվանալ և չորացնել հատապտուղները, կտրել կտորներով և հարել բլենդերով:
- Ելակի զանգվածի մեջ լցնել շաքարավազ, եթե հատապտուղները թթու են, ապա ավելացրեք ավելի շատ շաքար, եթե քաղցր է՝ ապա ավելի քիչ, համը կարգավորեք ըստ ձեր ճաշակի:
- Շաքարավազով ելակը խառնել այնքան ժամանակ, մինչև շաքարն ամբողջությամբ լուծվի:
- Վերցնել սննդի տարաներ և դրանք լցնել լավ չորացած, ամբողջական թողնված ելակներով:
- Այժմ հատապտուղների վրա լցնել ելակի քաղցր խյուսը և լավ փակել կափարիչով:

Հուշում. Դուք կարող եք մանրացնել բոլոր ելակները և դրանք լցնել պլաստիկ շշերի մեջ, սառեցնել, այնուհետև կտրել կտորներով և օգտագործել:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Ելակի մուրաբա կոնյակով







