Սառը նախուտեստ. Հատուկ մարինադով, հյութալի և համեղ լոլիկը կորեական խոհանոցից գեղեցիկ համադրություն կտա ձեր հյուրասեր սեղանին և համահունչ կլինի մսեղենի հետ:

Սառը նախուտեստ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Լոլիկ 2 կգ
_Բուլղարական պղպեղ 2 հատ
_Կծու պղպեղ 2 հատ
_Սխտոր 2 պճեղ
_Կանաչիներ՝ ըստ ճաշակի
_Քացախ 9% 100 մլ
_Զտված բուսական յուղ 100 մլ
_Աղ 50 գ
_Շաքար 100 գ

Սառը նախուտեստ. Պատրաստման եղանակը
_Մաքրել պղպեղը սերմերից և ցողուններից, մսաղաց կամ բլենդեր օգտագործելով մանրացնել քաղցր պղպեղը, կծու պղպեղը և սխտորը:
Հուշում. Եթե մանրացնում եք մսաղացով, ապա օգտագործեք փոքր անցքերով ցանց:
_Վերցնել ավելի շատ և տարբեր կանաչիներ: Մթերքը մանր կտրատել և խառնել բուսական յուղի հետ, ավելացնել աղ, շաքար, բուսական յուղ և քացախ:
_Ընտրել պինդ լոլիկներ: Նախ պետք է լավ լվանալ, պոչերը հեռացնել և կտրել 2 մասի:
_Մարինացվելու համար վերցնել երեք լիտրանոց բանկա:
_Ներքևի մասում մի փոքր սոուս լցնել և դնել լոլիկի շերտ, նորից լցնել սոուս և լոլիկի շերտ:
_Այս եղանակով հերթականությամբ լցնել ամբողջ բանկան:
_Ծածկել կափարիչով, թափահարել և շրջել բանկան կափարիչի վրա, դնել այն ափսեի վրա և դնել սառնարանը 12 ժամ:

Հուշում. Այս կերպ պատրաստված լոլիկը պահվում է սառնարանում միայն մեկ շաբաթ:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Կարմիր պղպեղ







