Սեխով պաղպաղակ. Ամառային զովացնող աղանդեր

Սեխով պաղպաղակ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Սեխով պաղպաղակ. Ամառային զովացնող աղանդեր

Պարզ ու համեղ աղանդերը` սեխի վառ բույրով, հենց այն է, ինչը ձեզ կօգնի զովանալ ամառվա շոգ օրերին:

Մատչելի մթերքներ՝ և արդյունքը պարզապես զարմանալի է:

Սեխով պաղպաղակ

Սեխով պաղպաղակ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Սեխ 300 գ

_Յուղալի սերուցք 300 մլ

_Շաքարավազ 50 գ

Սեխով պաղպաղակ

Սեխով պաղպաղակ. Պատրաստման եղանակը

_Սեխը մաքրել և կտրել կտորներով, որոնք պետք է մանրացնել՝ օգտագործելով ընկղմվող բլենդեր:

_Շատ լավ սառեցված սերուցքը հարել շաքարով՝ մինչև թանձրանալը:

_Խառնել սերուցքային և սեխի զանգվածը իրար՝ հարելով մինչև ամբողջովին համասեռ լինի:

_Զանգվածը լցնել կափարիչով տարայի մեջ, ծածկել և ամբողջ գիշեր դնել սառնարանը:

Սեխով պաղպաղակ

Ձեզ անպայման դուր կգա նման բնական պաղպաղակը, և այլևս խանութի ապրանք չեք գնի:

Սեխը կարող է փոխարինվել դեղձով, այլ մրգերով և թարմ հատապտուղներով: Շատ համեղ է ստացվում օրինակ՝ հապալասով, ազնվամորիով և ելակով:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Պաղպաղակ շոկոլադե, ելակով և վանիլային 

Խնդրում ենք Գնահատեք