Սերկևիլով կարկանդակ. Նրբահամ և ախորժաբույր խմորեղեն

կարկանդակ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Սերկևիլով կարկանդակը հաճելի, տաք տրամադրություն կստեղծի ձեր տանը:

Իրականում սերկևիլը, որպես միրգ շատ համեղ չէ` չոր է, տտիպ, չնայած, որ շատ անուշ հոտ ունի: Հետևաբար, այն թարմ վիճակում ուտելն, իմ կարծիքով, շատ հաճելի չէ, բայց հրաշալի սերկևիլով կարկանդակ պատրաստելը ամենալավ գաղափարն է:

Ստացվում է շատ համեղ և անուշահոտ խմորեղեն` հիանալի դեսերտ: Եկեք փորձենք թխել:

Սերկևիլով կարկանդակ

Սերկևիլով կարկանդակ. Անհրաժեշտ բաղադրիչներ

_Սերկևիլ — 1 հատ մեծ (400-500 գ)

_Ձու — 3 հատ

_Շաքարավազ — 150 գ (1 բաժակ)

_Ալյուր — 150 գ (1 բաժակ)

_Կարագ — 150 գ

_Դարչին — 2 թեյի գդալ

_Վանիլին

_Փխրեցուցիչ — 2 թեյի գդալ

_Ձևաման (սիլիկոն կամ տեֆլոն)

_Յուղաթուղթ

կարկանդակ

Սերկևիլով կարկանդակ. Պատրաստման եղանակը

_Սերկևիլը կեղևահան անել, մաքրել կորիզներից և քերել խոշոր քերիչով: Քերած սերկևիլի վրա ցանել դարչին, թեթև խառնել և թողնել խորը ամանի մեջ: Սերկևիլը, ինչպես խնձորը, մի փոքր մգանում է, այնպես որ մի անհանգստացեք գույնից: Քանի որ սերկևիլի պտուղները չոր են, քերած զանգվածում հյութ գրեթե չկա:

_Պատրաստել խմորը սերկևիլով կարկանդակի համար: Հարել ձվերը, ավելացնել շաքարավազը և վանիլինը: Դրա համար ավելի լավ է օգտագործել ձեռքի հարիչ: Պետք է ստանալ թանձր փրփուր, շաքարը պետք է ամբողջությամբ լուծվի:

_Ստացված զանգվածի մեջ լցնել փխրեցուցիչի հետ խառնած ալյուրը և մանրակրկիտ խառնել, որպեսզի գնդիկներ չլինեն:

_Մնաց մի քիչ: Հալեցնել կարագը (ամենադյուրին եղանակը միկրոալիքային վառարանում է` նվազագույն ուժով 30 վայրկյան): Ավելացնել կարագը խմորին և խառնել պարզապես գդալով, արդեն առանց խառնիչ օգտագործելու: Ահա և վերջ, մեր սերկևիլով կարկանդակի խմորը պատրաստ է:

_Ջեռոցը նախապես տաքացնել 190 ° C-ով և պատրաստել ձևամանը: Եթե ​​ձևամանը սիլիկոն է, ապա պարզապես յուղեք այն կարագով կամ բուսական յուղով և շաղ տալ սպիտակաձավարով: Իսկ մետաղական ձևամանի դեպքում` ծածկել յուղաթղթով և այն յուղում կարագով, կամ բուսական յուղով, այդպես ավելի հեշտ կլինի դուրս բերել պատրաստի կարկանդակը:

_Խմորը լցնել քերած սերկևիլով ամանի մեջ և մանրակրկիտ խառնել, որպեսզի համասեռ զանգված ստացվի, և այն լցնել ձևամանի մեջ: Հարթեցնել ամբողջ մակերևույթը: Վերևում կարելի է զարդարել կարկանդակը սերկևիլի կամ խնձորի կտորներով:

_Այժմ ձևամանը դրեք ջեռոցում 40−45 րոպե: Պատրաստ լինելը ստուգել ատամի չոփիկով, դրա վրա չպետք է լինեն խմորի հետքեր:

կարկանդակ

Թող այն սառչի, վերևի մասը կարելի է զարդարել թարմ մրգերով կամ հատապտուղներով, ինչպես նաև հարած սերուցքով կամ թթվասերով: Բայց ավելի հեշտ է պարզապես կարկանդակի վրա ցանել շաքարի փոշի:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Սալորով բիսկվիթ

Խնդրում ենք Գնահատեք