Սերուցքային բեզե. Ցանկացած տորթ զարդարելու կամ սուրճի աղանդերի փոխարեն մատուցելու հիանալի տարբերակ է 

Սերուցքային բեզե ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Սերուցքային բեզե պատրաստելու բազում պատճառներ կարելի է գտնել: Այս կրեմը հիանալի է տարբեր տորթերի, ռուլետների ձևավորման և այլ աղանդերներ պատրաստելու համար:

Կրեմը կարելի է թաց վիճակում քսել բիսկվիթներին, կամ չորացնել ջեռոցում և ստանալ քնքուշ բեզեներ:

Պատրաստման տեխնոլոգիան շատ պարզ է, ոչ մի ավելորդ գործողությունների կարիք չի լինի:

Սերուցքային բեզե

Սերուցքային բեզե. Անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները.

— սպիտակուց 3 հատ

— շաքարավազ 150 գ

— վանիլի էստրակտ

— փափկած կարագ 450 գ

Սերուցքային բեզե

Սերուցքային բեզե. Պատրաստման եղանակը

Սպիտակուցները միացնել շաքարավազի հետ, խառնել մինչև հարթ լինի և զանգվածով ամանը դնել եռման ջրով տարայի մեջ, զանգվածը խառնել մինչև շաքարը լուծվի։ Ջրի ջերմաստիճանը չպետք է գերազանցի 60 աստիճանը։

_ Զանգվածը հարել հարիչով մինչև կայուն և թանձր փրփուր ստացվի։

_ Ավելացնել վանիլի էքստրակտ և ցածր արագությամբ հարել 1 րոպե։

_ Ավելացնել փափկած կարագը և ցածր արագությամբ հարել մինչև ամբողջովին հարթվի, ապա հերթափոխել՝ ցածր արագությամբ (1 րոպե) և միջին արագությամբ (1 րոպե):

_ Հարել մինչև փարթամ ու եթերային զանգված ստացվի ու ծավալը մեծանա։

_ Ցանկության դեպքում կարող եք սննդային ներկ ավելացնել և պատրաստել բազմագույն կրեմ։

Սերուցքային բեզե

Նման կրեմը փակ տարայի մեջ կարելի է պահել 1 — 2 շաբաթ սառնարանում և 1 ամիս՝ սառցարանում։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Եփովի կրեմ առանց ձվի

Խնդրում ենք Գնահատեք