Սերուցքային բուլկիներ. Հաճելի բույրով, անչափ նուրբ թխվածք

Սերուցքային բուլկիներ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Սերուցքային բուլկիներ սիրում են բոլորը: Հատկապես, եթե դրանք պնդուկով կամ տարբեր լցոններով են, իսկ կաթնային, խմորիչով խմորն ունի իր հատուկ համը:

Սերուցքային բուլկիներ

Սերուցքային բուլկիներ. Անհրաժեշտ բաղադրիչները

Խմորի համար

_Ցորենի ալյուր 650 գր

_Չոր խմորիչ 7 գր

_Սերուցք 11% 300 մլ

_Կարագ 50 գր

_Բուսական յուղ 30 մլ

_Շաքարավազ 100 գր

_Աղ 0,5 թեյի գդալ

_Ձու 1 հատ

Շտրեյզելի համար (խորիզ)

_Կարագ 100 գր

_Շաքարավազ 150 գր

_Ալյուր 150 գր

_Պնդուկ 50 գր

_Ձվի դեղնուց՝ քսելու համար 1 հատ

Սերուցքային բուլկիներ

Սերուցքային բուլկիներ

Սերուցքային բուլկիներ. Պատրաստման եղանակը

_Ալյուրը մաղել և խառնել խմորիչի հետ։

_Առանձին խառնել սերուցքը հալած և սառեցրած կարագի, աղի, բուսական յուղի, շաքարավազի և ձվի հետ։

_Խառնել չոր և հեղուկ բաղադրիչները և հունցել խմոր։ Թողնել տաք տեղում, որպեսզի խմորը կրկնապատկվի չափերով։

_Մինչ խմորը հանգստանում է, կարելի է պատրաստել շտրեյզելը: Դրա անելու համար կարագը խառնել ալյուրի և շաքարավազի հետ։

_Ձեռքերով տրորել զանգվածը, մինչև փշրանքներ առաջանան, ավելացնել մանր կտրատած պնդուկը, խառնել և դնել սառնարանը։

_Հասած խմորը գրտնակել 1-2 սմ հաստությամբ, ուղղանկյուն շերտով, խմորի կեսի վրա հավասարապես լցնել կարագի և ընկույզի փշրանքները և ծածկել խմորի երկրորդ կեսով։

_Վերջնական ձևավորման համար թողնել մի փոքր շտրեյզել: Խմորը թեթևակի գրտնակել։

_Այնուհետև կրկնել այս քայլերը ևս երկու անգամ:

_Կտրել 12 համաչափ քառակուսիներ։ Միացնել քառակուսու հակառակ ծայրերը միմյանց հետ:

_Միացնել քառակուսու հակառակ ծայրերը միմյանց և դնել ջեռոցի տապակի վրա: Թողնել հանգստանա:

_Թխելուց առաջ բուլկիներին քսել կաթի հետ հարած դեղնուց և ցանել շտրեյզել։

_Թխել 20-25 րոպե 180 C ջերմաստիճանում։ Պատրաստի բուլկիներին պետք է թողնել սառչելու։

Սերուցքային բուլկիներ

Ցանկության դեպքում կարելի է նաև շաքարավազ ցանել։ Բուլկիները լավ են թեյի և կաթի հետ մատուցելու համար:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Սիննաբոն բուլկիներ

Խնդրում ենք Գնահատեք