Սերուցքային բուլկիներ՝ պնդուկի շտրեյզելով. Յուրահատուկ լցոնով, համեղ ու փափուկ նրբություն

Սերուցքային բուլկիներ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Համով բուլկիներ բոլորս ենք սիրում, այսօր առաջարկում ենք թխել սերուցքային բուլկիներ՝ պնդուկի շտրեյզելով:

Շտրեյզելը հրուշակագործական փշրանքներն են, որ նման է մեզ ծանոթ խորիզին, այսինքն տրորվում է կարագով, ալյուրով, ավելացվում են տարբեր հավելումներ ըստ ճաշակի: Այնպես որ օտարահունչ բառն իրականում ծանոթ երևույթ է նկարագրում, իսկ սերուցքային, խմորիչով խմորն ունի իր յուրահատուկ համը:

Փորձեք, անպայման դուր կգա:

Սերուցքային բուլկիներ

Սերուցքային բուլկիներ՝ պնդուկի շտրեյզելով. Անհրաժեշտ բաղադրիչները

Խմորի համար

_Ցորենի ալյուր 650 գ

_Չոր արագ գործող խմորիչ 7 գ

_Սերուցք 11% 300 մլ

_Կարագ 50 գ

_Բուսական յուղ 30 մլ

_Շաքար 100 գ

_Աղ 0.5 թեյի գդալ

_Հավի ձու 1 հատ

Սերուցքային բուլկիներ

Շտրեյզելի համար

_Կարագ 100 գ

_Շաքար 150 գ

_Ալյուր 150 գ

_Պնդուկ 50 գ

Վրան քսելու համար

_Ձվի դեղնուց 1 հատ

Սերուցքային բուլկիներ

Սերուցքային բուլկիներ՝ պնդուկի շտրեյզելով. Պատրաստման եղանակը

_Մաղել ալյուրը և խառնել խմորիչի հետ:

_Առանձին խառնել սերուցքը հալված և սառած կարագի, աղի, բուսական յուղի, շաքարի և ձվի հետ:

_Միավորել չոր և հեղուկ բաղադրիչները և հունցել խմորը: Թողնել տաք տեղում, որպեսզի ծավալը կրկնապատկվի:

_Քանի դեռ խմորը հասունանում է, կարող եք պատրաստել շտրեյզելը:

_Դա անելու համար կարագը միացրեք ալյուրի և շաքարի հետ: Ձեռքերով խառնուրդը տրորել մինչև փշրանքների ձևավորումը, ավելացնել մանրացված պնդուկը, խառնել և դնել սառնարանը: Վերջնական ձևավորման համար թողնել մի փոքր շտրեյզել:

_Հասած խմորը գրտնակել 1-2 սմ հաստությամբ ուղղանկյուն շերտով: Շտրեյզելի փշրանքների մի մաս հավասարաչափ լցնել ուղղանկյան մի կեսի վրա և ծածկել խմորի երկրորդ կեսով:

_Թեթև գրտնակել խմորը: Այնուհետև կրկնել այս քայլերը ևս երկու անգամ:

Սերուցքային բուլկիներ

_Կտրել 12 քառակուսի: Միացնել քառակուսու հակառակ ծայրերը միմյանց հետ և պատրաստւկը դնել ջեռոցի տապակի վրա, միմյանցից որոշ հեռավորության վրա:

_Նախքան թխելը, խմորի վրա քսել կաթի հետ խառնած դեղնուց և ցանել շտրեյզելի մնացորդները:

_Թխել 20-25 րոպե 180 C- ում:

Սերուցքային բուլկիներ

Պատրաստի բուլկիները թողնել սառչեն, ցանկության դեպքում կարող եք նաև շաքարի փոշի ցանել:

Փափուկ բուլկիները հաճելի են թեյի և կաթի հետ վայելելիս:

Բարի ախորժակ:

Խնդրում ենք Գնահատեք