Սերուցքային կարկանդակ. Համեղ և նուրբ խմորով հաճելի աղանդեր

Սերուցքային կարկանդակ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Փափուկ և նուրբ, շատ բուրավետ սերուցքային կարկանդակ, որը խոնավեցվում է սերուցքով:

Սերուցքային կարկանդակ

Սերուցքային կարկանդակ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Կաթ 120 գր

_Ալյուր 300 գր

_Կարագ 70 գր

_Ձու 2 հատ

_Շաքարավազ 70 գր

_Թարմ խմորիչ 15 գր կամ չոր 1,5 թեյի գդալ

_Մի պտղունց աղ

Կարկանդակը խոնավեցնելու համար

_Սերուցք 100 գր

_Կարագ 50 գր

_Շաքարավազ ըստ ճաշակի

Սերուցքային կարկանդակ

Սերուցքային կարկանդակ. Պատրաստման եղանակը

_Հալեցնել կարագը և մի կողմ դնել։

_Տաք կաթը խառնել խմորիչի հետ, ավելացնել մի քիչ շաքարավազ, մի երկու ճաշի գդալ ալյուր ու խառնել, ծածկել և թողնել 15 րոպե։

_Ձուն խառնել շաքարավազի հետ և լցնել խմորիչով զանգվածը, ավելացնել կարագը և մաղած ալյուրը, բայց ոչ ամբողջը։

_Բահիկով խառնել և եթե զանգվածը շատ ջրիկ է, ավելացնել ալյուր։

_Ծածկել և թողնել 1 ժամ։

_Սեղանին ալյուր ցանել, խմորը թեթև հունցել, ըստ ձևամանի չափի, ոչ բարակ շերտով գրտնակել։

_Թխելու համար նախատեսված տապակը ծածկել յուղաթղթով և խմորը դնել մեջը, մատով անցքեր անել՝ սեղմել մինչև հատակը և մեջը դնել կարագի կտորներ։

_Ցանել շաքարավազ ըստ ճաշակի և թողնել 20 րոպե։

_Ջեռոցը տաքացնել 180 աստիճանով և թխել մոտ 30 րոպե։

_Սերուցքը լցնել վրան, թխել 10 րոպե, թողնել սառչի և մատուցել։

Սերուցքային կարկանդակ

Հուշում․ կարող եք ցանկացած յուղայնությամբ սերուցք վերցնել։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Դդումով բիսկվիթ

Խնդրում ենք Գնահատեք