Պարզ բաղադրատոմսով թխեք Սերուցքային պանրով կարկանդակ, որ նման նրբություն, հաստատ դեռ չեք պատրաստել։
Պարզապես փորձեք մի կտոր և կզգաք համի վայելքը:

Սերուցքային պանրով կարկանդակ. Հարկավոր են հետևյալ բաղադրիչները
_ձու 2 հատ
_շաքարավազ 3 ճաշի գդալ
_թթվասեր 200 գ
_մի պտղունց աղ
_բուսական յուղ 3 ճաշի գդալ
_փխրեցուցիչ 10 գ
_ալյուր 180 գ
Միջուկը պատրաստելու համար անհրաժեշտ է
_կաթնաշոռ 350 գ
_ձու 2 հատ
_ձավար 2 ճաշի գդալ
_շաքարավազ 3 ճաշի գդալ
_վանիլին ըստ ճաշակի
_ծիրան կամ այլ մրգեր, հատապտուղներ 4 — 5 հատ

Սերուցքային պանրով կարկանդակ. Պատրաստման եղանակը
_Ձվերը հարել շաքարավազի և աղի հետ, մինչև փարթամ դառնալը։
_Ավելացնել թթվասերը և հարել մինչև հարթ լինի։
_Ավելացնել բուսայուղ, հարել։
_Ալյուրը մաղել և խառնել փխրեցուցիչի հետ, ավելացնել ու շաղախել։
_Ավելացնել վանիլին ըստ ճաշակի և ցանկության։
_Թանձր խմոր հունցել։
_Միջուկի համար խառնել բոլոր մթերքները և խառնել պատառաքաղով, բահիկով կամ հարել սուզվող բլենդերով։
_Միջուկին խառնել ծիրանի կտորներ։
_Ձևամանը ծածկել յուղաթղթով, լցնել խմորը։
_Միջուկը լցնել մեջտեղում, բահիկով հարթեցնել, վրան ծիրանի կտորներ լցնել։
_Թխում ենք 180 աստիճանում մոտ 40 րոպե, կարկանդակի եզրով, որտեղ խմորի կողքերն են, փայտիկով ստուգել պատրաստությունը։

Ձևամանի մեջ մի փոքր հովացնել, ապա հանել և սառեցնել։
Զարմանալի խմորով, վառ բուրմունքով և ծիրանի համով այս կարկանդակը հիանալի տարբերակ է նախաճաշի և ցերեկային խորտիկի համար:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Կաթնաշոռով թխվածքաբլիթներ







