Սիգարետներ պարզ խմորով. Պարզ խմորեղենի մատչելի բաղադրատոմս, որով կարող է թխել անգամ անփորձ խոհարարը: Այս թխվածքի համար պետք է ընդամենը 4 բաղադրիչ, մի քիչ ժամանակ և համեղ ու ախորժաբույր խմորեղեններն արդեն սեղանին կլինեն:
Այսպիսի սիգարետները ոչ թե փքուն են լինում, այլ ավելի շատ նման են շաքարով խմորով թխված խմորեղենի, բայց երբ փորձեք, կհամոզվեք, որ համն անգնահատելի է: Հուսով ենք, որ դուք նույնպես գոհ կլինեք:

Սիգարետներ պարզ խմորով. Բաղադրությունը
_250 գրամ կարագ
_2,5 բաժակ ալյուր
_250 գրամ թթվասեր
_լցոնի համար` ջեմ, մուրաբա, քաղցր պտուղներ:

Սիգարետներ պարզ խմորով. Ինչպես պատրաստել
_Սենյակային ջերմաստիճանի կարագը տրորել ալյուրով:
_Դրանից հետո ավելացնել թթվասեր և հունցել խմորը:
_Խմորը տոպրակի մեջ դնել և թողնել այն սառնարանում 1 ժամ:
_Խմորը բաժանել 6 մասի: Յուրաքանչյուր մասը շրջանաձև գրտնակեք բարակ շերտով:
_Կտրեք շրջանակը եռանկյուններով: Լայն մասի վրա դրեք ջեմը, կամ լցրեք ձեր նախընտրած լցոնը:
_Սկսեք խմորը փաթաթել եռանկյունու լայն մասից դեպի սուր ծայրը:
_Թխել 180 աստիճան նախապես տաքացված ջեռոցում մոտ 15-20 րոպե:
_Պատրաստի Սիգարետները թողնել որ սառչի, վրան ցանել շափարի փոշի:
_Ահա այսքան հեշտ ու համեղ խմորեղեն է ստացվում:
Բարի ախորժակ բոլորին:
Տեսանյութ
Նաև համեղ փախլավա կարող եք թխել, եթե ժամանակ ունենաք այս տեսանյութի համաձայն







