Սիսեռով չարազ. Աղի և քաղցր նախուտեստներ հավաքույթների համար

Սիսեռով չարազ ՍԱՌԸ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Սիսեռով չարազ. Մենք առաջարկում ենք այս նախուտեստը պատրաստել երկու տարբերակով` քաղցր և աղի: Պատրաստեք և կհամոզվեք, որ շատ քիչ բան է պետք հանգստյան օրերին հավաքվելու համար:

Սիսեռը մենք սովորաբար օգտագործում ենք որպես ապուրի բաղադրիչ, կամ պասուց տոլմայի մեջ: Ոմանք ավելացնում են նաև հումուսի պատրաստումը, բայց այս հատիկեղենը շատ բազմակողմանի է, դրանից շատ բան կարելի է պատրաստել: Վերջերս ես սրճարանում գարեջրի հետ աղի սիսեռ համտեսեցի ու հիացած էի այդ համեղ ու խրթխրթան նախուտեստից:

Այս «չարազները» երեկույթների, դիսկոտեկների ու սրճարանների ամենատարածված նախուտեստներից կարող են լինել: Փաստորեն հարավային երկրներում այս կծու նախուտեստները փոխարինում են ադիբուդիին և չիպսերին:

Սիսեռով չարազ

Սիսեռով չարազ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Սիսեռ 400 գ

_Կարագ 20 գ

_Շաքար 3 ճաշի գդալ

_Քրքում 10 գ

_Հիլ 10 գ

_Մշկընկույզ 5 գ

_Սև պղպեղ (աղացած) 10 գ

_Կարմիր պղպեղ 1 ճաշի գդալ

_Համեմի սերմ 1 թեյի գդալ

_Աղ` ըստ ճաշակի

_Ձիթապտղի յուղ 0,5 բաժակ

Սիսեռով չարազ

Սիսեռով չարազ

Սիսեռով չարազ. Պատրաստման եղանակը

_Երեկոյան թրջել 400 գ սիսեռ և թող մնա ողջ  գիշեր: Ապա դրա կեսը քամել մաղի վրա, կաթսայի մեջ լցնել, ծածկել թարմ ջրով, եռացնել և եփել 20 րոպե: Պատրաստի սիսեռը ողողել սառը ջրով և չորացնել թղթե սրբիչի վրա:

_Կծու սիսեռի պատրաստման համար առանձին ամանի մեջ խառնել սիսեռը, կարմիր պղպեղ, սև պղպեղ, աղ և ձիթապտղի յուղ: Լցնել յուղաթղթով ծածկված ջեռոցի տապակի վրա և դնել ջեռոցում 200 աստիճանի տակ 40 րոպե: Յուրաքանչյուր 10 րոպեն մեկ խառնել, որպեսզի սիսեռը հավասարապես բովվի:

_Քաղցր սիսեռի պատրաստելու համար օգտագործեք մնացած խաշած սիսեռը: Կարագը հալեցնել տապակի մեջ, խառնել շաքարի, մի պտղունց աղի, աղացած հիլի, մշկընկույզի և սև պղպեղի հետ: Տաքացնել այնքան, մինչև շաքարը հալվի:
Ավելացնել սիսեռը և խառնել: Տապակել հատիկեղենը 5 րոպե, այնուհետև կրակից հանելով՝ թողնել սառչի տապակի մեջ:

Սիսեռով չարազ

Այս նախուտեստը պահվում է ոչ ավելի, քան երեք օր, բայց կարող եք երկարացնել պահպանման ժամկետը, եթե դրանք մի փոքր չորացնեք նախապես տաքացրած վառարանում: Սիսեռը կկորցնի խոնավությունը և խրթխրթան կդառնա:

Սիսեռով չարազը պատրաստ է:

Բարի ախորժակ

Տեսանյութ

Արագ պատրաստվող քաղցրավենիք

Խնդրում ենք Գնահատեք