Սմբուկով ուտեստ 2 րոպեում։ Սմբուկից շքեղ հովհար

ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Այսօր շատ արագ կպատրաստենք սմբուկ՝ յուրահատուկ համեղ և արագ տարբերակով՝ Սմբուկով ուտեստ 2 րոպեում։ Համոզված եմ շատերդ կսիրեք այս պարզ բաղադրատոմսը։

Սմբուկով ուտեստ 2 րոպեում։ Սմբուկից շքեղ հովհար

Սմբուկով ուտեստ Բաղադրիչներ

  • Սմբուկ — 4 հատ
  • Պաքսիմատ — 200 գրամ
  • Ձու -2-3 հատ
  • Աղ և պղպեղ, նաև համեմունենքներ կարող եք ավելացնել պաքսիմատի մեջ

Սմբուկով ուտեստ Պատրաստման եղանակը

  • Մի քանի միջին չափի փքուն սմբուկներ պետք է վերցնել
  • Սմբուկները երկայնակի պետք է կիսել մեջտեղից

Սմբուկով ուտեստ 2 րոպեում։ Սմբուկից շքեղ հովհար

  • Ամեն կեսը հարկավոր է դանակով երկայնակի շերտերի վերածել, բայց այնպես, որ մինչև վերջ չկտրվի սմբուկը
  • Պետք է ստացվի ահա այսպիսի սմբուկե հովհարներ

Սմբուկով ուտեստ 2 րոպեում։ Սմբուկից շքեղ հովհար

  • Եթե շատ հաստ է սմբուկը, ուրեմն առավել մանր շերտերի բաժանեք
  • Այժմ բոլոր սմբուկների վրա աղ ցանենք բավարար չափով
  • Մի քանի ձուն մի փոքր աղով հարենք և յուրաքանչյուր սմբուկե հովհարը թաթախենք ձվի մեջ, այնպես փռելով որ բոլոր ձողերն ու շերտերը ձվի մեջ լինեն
  • Այնուհետև այն պետք է թաթախենք պաքսիմատի մեջ, կարելի է պաքսիմատը համեմել ըստ ցանկության
  • Լավ տաք ձեթի մեջ տապակենք սմբուկները երկու կողմից, յուրաքանչյուր կողմից մոտ 2 րոպե, անգամ տապակի կափարիչը փակ վիճակում կարող ենք տապակել

Սմբուկով ուտեստ 2 րոպեում։ Սմբուկից շքեղ հովհար

  • Հրաշալի է մի քանի րոպեում նման խրթխրթան, համեղ, բացարձակ մի նոր համով սմբուկով ուտեստ ստանալը

Դե ինչ, բարի ախորժակ։

Սմբուկով ուտեստ Տեսանյութ

Խնդրում ենք Գնահատեք