Սնկով Աղցան, որը դուր կգա բոլորին. Ամենապարզ բաղադրիչներով համեղ նախուտեստ

Սնկով Աղցան ԱՂՑԱՆՆԵՐ

Սնկով Աղցան, որը դուր կգա բոլորին. Ամենապարզ բաղադրիչներով համեղ նախուտեստ

Աղցան,ի համար մեզ պետք են մատչելի, դասական բաղադրիչներ: Դրանք հիանալի կերպով զուգորդվում են միմյանց հետ և աղցանին տալիս են անհավատալի, նուրբ համ: Այս աղցանը կարելի է արագ պատրաստել մեկ երկու քայլով՝ սառնարանում գտնվող պարզ մթերքներից:

Սնկով Աղցան

Սնկով Աղցան, որը դուր կգա բոլորին. Անհրաժեշտ բաղադրիչները

  • Սունկ 200 գ
  • Սոխ 2 հատ
  • Հավի կրծքամիս 1 հատ
  • Սալորաչիր 10 հատ
  • Կորեական գազար 150 գ
  • Պանիր 80 գ
  • Մայոնեզ 2-3 ճաշի գդալ
  • Աղ` ըստ ճաշակի

Մարինադ սոխի համար

  • Տաք ջուր 100 մլ
  • Աղ 0.5 թեյի գդալ
  • Շաքար 1 թեյի գդալ
  • Քացախ 9% 1 ճաշի գդալ

Սնկով Աղցան

Սնկով Աղցան, որը դուր կգա բոլորին. Պատրաստման եղանակը

  1. Սկզբից մաքրել սնկի գլխարկների կեղևը և կտրել դրանք փոքր կտորներով: Սոխը նույնպես կտրել փոքր կտորներով:
  2. Մանրացված սոխը լցնել բուսայուղով թավայի մեջ և տապակել մինչև թափանցիկ դառնա: Դրանից հետո ավելացնել սունկը, աղը, տապակել միասին մինչև փափկի:
  3. Հավի խաշած կրծքամիսը կտրել փոքր խորանարդներով, սալորաչիրը մանր կտրատել, իսկ կորեական գազարը մանրացնել:
  4. Հետո կտրատել մեկ հատ սոխ, դնել այն խորը ամանի մեջ, վրան լցնել ջուր, աղ, շաքար, ավելացնել քացախ և մարինացնել 15 րոպե:
  5. Պանիրը քերիչով անցկացնել:
  6. Աղցանի ամանի մեջ լցնել բոլոր մանրացված և պատրաստված բաղադրիչները, ավելացնել մայոնեզը և ամեն ինչ մանրակրկիտ խառնել:

Սնկով Աղցան

Աղցանը պատրաստ է: Սա հիանալի տարբերակ է ճաշի և ընթրիքի համար, կարող եք գոնե ամեն օր պատրաստել, քանի որ ամեն ինչ արվում է արագ և հեշտությամբ:

Սնկով Աղցանը պատրաստ է:

Բարի ախորժակ

Տեսանյութ

Համեղ աղցան

Խնդրում ենք Գնահատեք