Սոխի մարինադ. Աղցաների և այլ համեղ ուտելիքների համար
Այսպիսի արագ թթու սոխը կարելի է մատուցել մսի հետ, օգտագործել աղցանների, խորովածի համար:
Կարելի է սովորականի պես կարտոֆիլ խաշել, տապակել միսը և մարինացված սոխով ընթրել:

Սոխի մարինադ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Սոխ 4 փոքր գլուխ
_Ջուր 250 գր
_Քացախ 9% 65-70 գր
_Շաքար 50 գր (3 ճաշի գդալ)
_Աղ 0,5 ճաշի գդալ

Սոխի մարինադ. Պատրաստման եղանակը
_Կտրել սոխը կիսաօղակներով, կարելի է կտրատել օղակներով և դնել բանկայի մեջ:
_Խառնել ջուրը, շաքարավազը, աղը և եռացնել: Երբ եռա, կարելի է լցնել քացախը:
_Լցնել մարինադը սոխի վրա, ծածկել և թողնել 1,5 ժամ:
_Երբ բանկան սառչի, դնել այն սառնարանը: Այս սոխը համեղ է սառը վիճակում:

Աղցաններին ավելացնելուց առաջ քամել սոխը և մանր կտրատել:
Այս կերպ կարող եք մարինացնել ցանկացած կտրատած բանջարեղեն, փորձեք, համեղ է ստացվում:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Բրոկոլի ենք թթու դնում







