Պատրաստենք եթերային և քնքուշ, փափուկ, խոնավ Սովորական պիրոգ: Ցանկացած մուրաբայի համով կամ թարմ հատապտուղներով, մրգի կտորներով, այն ձեզ անպայման դուր կգա։

Սովորական պիրոգ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Ձու 4 հատ
_Շաքարավազ 1,5 բաժակ
_Բուսական յուղ 150 մլ
_Մածուն 1,5 բաժակ
_Ալյուր 4 բաժակ
_Փխրեցուցիչ 2 թեյի գդալ
_Վանիլին ըստ ճաշակի
_Ջեմ, շոկոլադե մածուկ, հատապտուղներ և այլն՝ ըստ ճաշակի
Շտրեյզել պատրաստելու համար
_Կարագ 15 գր
_Ալյուր 25 գր
_Շաքարավազ 25 գր


Սովորական պիրոգ. Պատրաստման եղանակը
_Բոլոր բաղադրիչները չափվում են 200 գ ծավալով բաժակով:
_Ձուն խառնել շաքարավազի հետ և հարել խառնիչով, մինչև հարթ լինի։
_Ավելացնել բուսական յուղը, խառնել, որից հետո ավելացնել մածունը, խառնել։
_Ալյուրը մաղել, խառնել փխրեցուցիչի հետ, մաս-մաս ավելացնել զանգվածի վրա և լավ հարել խմորը մինչև հարթ լինի, չմոռանալ ավելացնել վանիլինը։
_Ձևամանը ծածկել յուղաթղթով և խմորի մի մասը լցնել, հարթեցնել։
_Վրան լցնել ցանկացած ջեմ կամ այլ քաղցր հավելում և ծածկել մնացած խմորով։
_Շտրեյզելի համար խառնել բոլոր բաղադրիչները, ձեռքերով մանրացնելով՝ վերածել փշրանքների։
_Կարկանդակի վրա ցանել ստացված շտրեյզելը(խորիզը)։
_Թխել 180 աստիճանում մոտ 40 րոպե, պատրաստ լինելը ստուգել փայտիկով։


Ստացվում է ավելի շատ կեքսի նման՝ շատ փափուկ, խոնավ, քաղցր շերտով։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Սալորով բիսկվիթ. Նրբահամ և փափուկ բիսկվիթ







