Սուպեր պաղպաղակ շոկոլադով. Անչափ համեղ աղանդեր

Սուպեր պաղպաղակ շոկոլադով. ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Սուպեր պաղպաղակ շոկոլադով. Անչափ համեղ աղանդեր, որի հարուստ, հյութալի և պայծառ համը ձեզ կպարգևի անհավանական հաճույք:

Շոգ եղանակին դուք ավելի լավ փրկություն չեք գտնի, քան համեղ, շոկոլադե պաղպաղակը: Պատրաստումը պարզ է և հեշտ:

Սուպեր պաղպաղակ շոկոլադով.

Սուպեր պաղպաղակ շոկոլադով. Անհրաժեշտ բաղադրիչներ

  • Փոշի կաթ — 1 բաժակ (240 մլ)
  • Ջուր 3 / 4 բաժակ
  • Խտացրած կաթ 1 / 3 բաժակ
  • Ջուր 2-3 ճաշի գդալ
  • Վանիլային էքստրակտ 1 / 2 թեյի գդալ
  • Եգիպտացորենի օսլա 2 ճաշի գդալ

Գլազուրի համար.

  • Կաթնային շոկոլադ 200 գ
  • Աղացած գետնանուշ 1 ճաշի գդալ

Սուպեր պաղպաղակ շոկոլադով.

Սուպեր պաղպաղակ շոկոլադով. Պատրաստման եղանակը

  1. Կաթի փոշին լցնել կաթսայի մեջ, լցնել ջուրը, խառնել, որպեսզի կաթն ամբողջությամբ լուծվի:
  2. Այնուհետև ավելացնել խտացրած կաթը, խառնել, ջրի մեջ եգիպտացորենի օսլան բացել (2-3 ճաշի գդալ) և ավելացնել մնացած բաղադրիչներին՝ աստիճանաբար լցնելով:
  3. Երբ զանգվածը մի փոքր թանձրանա, հանել կրակից:
  4. Լցնել խառնուրդն ուրիշ ամանի մեջ, թող սառչի, ապա լցնել պաղպաղակի ձևամանների մեջ: Վերևից ծածկել փայլաթիթեղի թերթով, կենտրոնում կտրվածք անել և մեջը խրել փայտե ձողիկներ:
  5. Պատրասստի պաղպաղակը սառնարանում դնել առնվազն 8 ժամ՝ ամբողջական կայունացման համար:
  6. Այժմ պատրաստել գլազուրը. Դրա համար պետք է շոկոլադը հալեցնել ջրային բաղնիքի վրա, այնուհետև թող սառչի, խառնել աղացած գետնանուշ և դրա մեջ թաթախել սառած պաղպաղակը:
  7. Մի քանի ժամ թողեք սառնարանում, մինչև ամբողջովին սառչի ու ամրանա:

 

Սուպեր պաղպաղակ շոկոլադով.

Սուպեր պաղպաղակը շոկոլադով պատրաստ է: Շոկոլադի հարուստ համը, և նուրբ միջուկը ներսում, ուղղակի աներևակայելի համեղ է: Վստահ ենք, որ ձեզ դուր կգա այս պաղպաղակը:

Բարի ախորժակ:

Խնդրում ենք Գնահատեք