Սուրճի սիրահարների համար. Նուրբ, համեղ, անուշաբույր սուրճով տորթ:

Սուրճով տորթ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Ալյուր 2,5 բաժակ
_Շաքարավազ 0,5 բաժակ
_Ձու 2 հատ
_Մածուն 1 բաժակ
_Եռման ջուր 1 բաժակ
_Լուծվող սուրճ 3 — 4 ճաշի գդալ
_Բուսական յուղ 0,5 բաժակ
_Սոդա 1,5 թեյի գդալ
_Փխրեցուցիչ 1 թեյի գդալ
_Աղ 1 պտղունց
Կրեմ
_Կարագ 250 գր
_Շաքարավազ 1 բաժակ
_Ջուր 0,5 բաժակ
_Լուծվող սուրճ 3 ճաշի գդալ
Ներծծման համար
_Եռման ջուր 0,5 բաժակ
_Կիտրոնի հյութ 1 ճաշի գդալ
_Շոկոլադ՝ զարդարման համար (ըստ ցանկության)


Սուրճով տորթ. Պատրաստման եղանակը
_Խառնել ալյուրը, սոդան, փխրեցուցիչը, աղը։
_Ձուն և շաքարավազը հարել։
_Հարած ձվերին ավելացնել մածունն ու բուսական յուղը։ Խառնել, մինչև հարթվի:
_Խմորի համար սուրճը լուծել եռման ջրի մեջ։
_Խմորի մեջ աստիճանաբար լցնել սուրճը՝ անընդհատ խառնելով զանգվածը, հարել մինչև հարթվի:
_Տապակը յուղել բուսայուղով։ Խմորը մաս-մաս լցնել տապակի մեջ։
_Թխել 5-6 բարակ շերտ։ Թխել տորթերը 180 աստիճան ջերմաստիճանում 8-10 րոպե։
_Պատրաստի շերտերը թողնել սառչի սենյակային ջերմաստիճանում։
_Կրեմի համար ջրով ու շաքարով թանձր օշարակ եփել։
_Տաք օշարակի մեջ ավելացնել սուրճը և խառնել, թողնել սառչի:
_Սառած օշարակը մաս-մաս ավելացնել կարագի մեջ և հարել կրեմը։
_Խառնել ջուրն ու կիտրոնի հյութը, այս հեղուկով խոնավեցնել շերտերը։
_Յուրաքանչյուր շերտին քսել կրեմի մի մաս, հավաքել տորթը:
_Կրեմը քսել այնպես, որ մի քիչ մնա տորթի կողքերը ծածկելու համար։
_Պատրաստի տորթին ցանել քերած շոկոլադ։ Սառնարանում թողնել առնվազն 2 ժամ, ավել լավ կլինի՝ ամբողջ գիշեր։


Պատրաստի տորթը հանել սառնարանից։ Կտրատել և մատուցել ձեր սիրած ըմպելիքի հետ:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Զոլավոր բիսկվիթ թթվասերով 2 րոպեում







