Իսկական քաղցր գլուխգործոց՝ Սուֆլե տորթ Բելլա պատրաստելու համար անհրաժեշտ են շատ պարզ ու մատչելի մթերքներ:

Սուֆլե տորթ Բելլա. Անհրաժեշտ բաղադրիչները
_Ձու 4 հատ
_Կաթնաշոռ 300 գր
_Շոկոլադ 100 գր
_Թխվածքաբլիթ 200 գր
_Կարագ 50 գր

Սուֆլե տորթ Բելլա. Պատրաստման եղանակը
_Շոկոլադը հալեցնել գոլորշու վրա և թողնել, որ սառչի՝ ժամանակ առ ժամանակ խառնելով, որ միատարր մնա։
_Դեղնուցները բլենդերով հարել կաթնաշոռի հետ, ապա խառնել հալած շոկոլադը։
_Սպիտակուցները հարել հարիչով, մինչև կայուն փրփուր դառնա և զգուշորեն խառնել կաթնաշոռի և շոկոլադի հետ, բահիկի միջոցով՝ ներքևից վերև խառնելով։
_Թխվածքաբլիթները փշրել ու խառնել հալված կարագի հետ:
_Թխելու ձևամանը ծածկել յուղաթղթով և լցնել փշուրների զանգվածը, իսկ դրա վրա սուֆլեի զանգվածը:
_Ձևամանը դնել ջեռոցի տապակի մեջ, ջուր լցնել, որպեսզի այն կիսով չափ լինի ջրի մեջ։
_Ջեռոցը տաքացնել 180 աստիճանով և թխել 50-55 րոպե։
_Աղանդերը կաղապարի մեջ զովացնել 10 րոպե, ապա հանել կաղապարը և թողնել սուֆլեն ամբողջովին սառչի։
_Աղանդերը կարելի է զարդարել շոկոլադե չիպսերով, կոկոսի փաթիլներով, կտրատած ցանկացած ընկույզով և այլն, ըստ ճաշակի:

Բարի ախորժակ:
Տեսանյութ
Տորթ Մարս







