Սպիտակաձավարով թխվածքաբլիթները թխվում են շատ արագ, նրբահամ են ու փափուկ:

Սպիտակաձավարով թխվածքաբլիթներ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Ձու 1 հատ
_Սպիտակաձավար 600 գր
_Շաքարավազ 140 գր
_Կաթ 200 մլ
_Բուսական յուղ 120 մլ
_Փխրեցուցիչ 1 թեյի գդալ
_Վանիլային շաքար 1 տուփ

Սպիտակաձավարով թխվածքաբլիթներ. Պատրաստման եղանակը
_Ձուն խառնել շաքարավազի հետ, հարել և լցնել բուսայուղը, խառնել։
_Ավելացնել կաթն ու շարունակել խառնել։
_Լցնել վանիլային շաքարավազը և փխրեցուցիչը, սպիտակաձավարի մի մասը, լավ խառնել։
_Ավելացնել սպիտակաձավարի մնացած մասը, խմոր ստանալ:
_Խմորով ամանը ծածկել սրբիչով և թողնել 1 ժամ։
_Ջեռոցի տապակը ծածկել յուղաթղթով, խմորի փոքրիկ գնդիկները շարել, բլիթի նման հարթեցնելով։
_Թխել 180 աստիճան ջերմաստիճանում 30 րոպե։

Հուշում․ այսպիսի խմորի մեջ լցոնի պես կարող եք դնել ընկույզ, բալ, շոկոլադի մի կտոր, այդպես թխվածքաբլիթներն էլ ավելի համեղ կդառնան։
Պատրաստի թխվածքի վրա մատուցելուց առաջ ցանել շաքարի փոշի։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Մեղրով շատ համեղ և նրբահամ թխվածքաբլիթներ







