Ձեզ ենք ուզում ներկայացնել ամենանուրբ և համեղ Սպիտակաձյունիկ տորթի բաղադրատոմսը:

Սպիտակաձյունիկ տորթ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Խտացրած կաթ 500 գր
_Ալյուր 200 գր
_Կարագ 80 գր
_Ձու 3 հատ
_Փխրեցուցիչ 2 թեյի գդալ
_Մի պտղունց աղ
Կրեմի համար
_Սերուցք 500 մլ
_Կաթնաշոռային պանիր 100 գր
_Խտացրած կաթ 200 գր

Սպիտակաձյունիկ տորթ. Պատրաստման եղանակը
_Կարագը հալեցնել, խառնել ձվի և խտացրած կաթի հետ, հարել մինչև հարթ լինի։
_Ալյուրը խառնել փխրեցուցիչի հետ և մաղել լցնել զանգվածի մեջ և հարել, մինչև հարթ լինի։
_Խմորը ծածկել և թողնել 30 րոպե սեղանի վրա։
_Խմորը գդալով լցնել յուղաթղթի վրա, տարածել այն ձևով, ինչպիսին որոշել եք տորթի ձևը։
_Տեղափոխել ջեռոցի տապակի վրա և թխել 180 աստիճան ջերմաստիճանով 5-6 րոպե, բոլոր 6 շերտերը։
_Մեկ շերտ թողնել ցանելու համար, այն պետք է մանրացնել բլենդերով։
_Կրեմի համար խառնել բոլոր բաղադրիչները և լավ հարել զանգվածը, մինչև փարթամ դառնալը։
_Ձևավորել տորթ՝ բոլոր շերտերը կրեմ քսելով և զարդարել փշրանքներով, կարելի է ըստ ցանկության օգտագործել քերած շոկոլադ։

Բարի ախորժակ:
Տեսանյութ
Տորթ Ռաֆաելլո







