Վանիլային բիսկվիթ թխեք մի քանի րոպեում և հանկարծակի այցելած հյուրերին հաճելի պահեր պարգևեք:
Այն պատրաստելու համար ձեզ հարկավոր է մեկ աման, մեկ հարիչ, գդալ և 24 սմ տրամագծով կաղապար։ Խմորը հունցելու համար ձեզանից ոչ ավելի, քան հինգ րոպե կպահանջվի, մնացածը ջեռոցը կանի։
Ստացվում է շատ բուրավետ, ծակոտկեն և քաղցր բիսկվիթ սերուցքային համի նոտայով։ ԲԻսկվիթը կարելի է կտրել, կրեմ քսել և էլեգանտ տորթ կստանաք:

Վանիլային բիսկվիթ 5 րոպեում. Բաղադրիչներ
_Շաքարավազ 190 գ
_Ձու 2 հատ
_Կաթ 240 մլ
_Արևածաղկի ձեթ 200 մլ
_Կիտրոն 1 հատ
_Վանիլի էքստրակտ 1 թեյի գդալ
_Ցորենի ալյուր 460 գ
_Փխրեցուցիչ 20 գ
_Կարագ 20 գ
_Շաքարի փոշի 20 գ
Վանիլային բիսկվիթ 5 րոպեում. Պատրաստման եղանակը
_Ձուն հարել շաքարավազի հետ, լցնել կաթը և արևածաղկի ձեթը, լավ խառնել։
_Ալյուրը խառնել փխրեցուցիչի հետ, մաղել։ Ձու-կաթ խառնուրդի մեջ ավելացնել վանիլի էքստրակտ (կարելի է փոխարինել 5 գ վանիլինով) և մեկ կիտրոնի հյութ։
_Ապա մաս-մաս ավելացնել ալյուրը և լավ խառնել։
_Ձևամանը յուղել կարագով, խմորը լցնել և դնել 180 աստիճան ջերմաստիճանում 35 րոպե թխելու:
_Սառելուց հետո բիսկվիթին ցանել շաքարի փոշի։

Երբեմն կարելի է ավելացնել կարամելացված խնձոր կամ սալոր: Ստացվում է մի տեսակ փարթամ կաթնային շառլոտ:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Ձվանի բիսկվիթ








