Վանիլային բուլկիներ. Հիանալի քաղցրավենիք եթերային և փափուկ

Վանիլային բուլկիներ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Վանիլային բուլկիներ թխելիս որպես միջուկ կարող եք օգտագործել ցանկացածը՝ ջեմ, շոկոլադ, կակաչի սերմեր, չամիչ, կաթնաշոռ և այլն։

Չնայած, պետք է ասել, որ առանց միջուկի է, բուլկիները շատ ու շատ համեղ են։

Վանիլային բուլկիներ

Վանիլային բուլկիներ. Անհրաժեշտ բաղադրիչները

— Տաք կաթ 250 մլ

— Խմորիչ՝ չոր 10 գ կամ կենդանի 30 գր

— Ձու 1 հատ

— Շաքարավազ 60 գր

— Հալված կարագ 60 գր

— Բուսական յուղ 40 գր

— Վանիլին՝ ըստ ճաշակի

— Ալյուր 550 — 600 գր

— Դեղնուց և մի գդալ կաթ

Վանիլային բուլկիներ

Վանիլային բուլկիներ. Պատրաստման եղանակը

_Տաք կաթը խառնել շաքարավազի և խմորիչի հետ, խառնել և թողնել 15 րոպե։

_Ալյուրը մաղել, լցնել աղը, ավելացնել հալած կարագն ու բուսական յուղը, վանիլինը, ալյուրը և խմոր հունցել։

_Խմորը ծածկել սրբիչով և դնել տաք տեղում 1,5 ժամ։

_Սեղանը յուղել բուսայուղով և ցանկացած միջուկով բուլկիներ ձևավորել։

_Բուլկիները ծածկել սրբիչով և թողնել 15 րոպե։

_Ջեռոցի տապակը ծածկել յուղաթղթով, շարել բուլկիները, քսել հարած դեղնուցի և կաթի խառնուրդով։

_Ջեռոցը տաքացնել 175 աստիճանով և թխել 25-30 րոպե։

Վանիլային բուլկիներ

Ըստ միջուկի, կարող եք կարգավորել խմորի շաքարի քանակը՝ ավելացնել քիչ, թե շատ։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Հեշտ բուլկիներ

Խնդրում ենք Գնահատեք