Եթերային և նուրբ ամերիկյան վանիլային շոռակարկանդակ. աղանդեր, որը գրավել է ամբողջ աշխարհը։ Այն պատրաստելը հաճելի է։
Հեշտ պատրաստվող, նրբաճաշակ աղանդերը հիացնում և զարմացնում է իր նուրբ համով:

Վանիլային շոռակարկանդակ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Կարագ 200 գր
_Շոկոլադե թխվածքաբլիթներ 200 գր
_Սերուցքային պանիր 400 գր
_Սերուցք 33% 500 գր
_Կիտրոնի հյութ 50 մլ
_Վանիլի էքստրակտ 1 ճաշի գդալ
_Ժելատին 1 շերտ
_Շաքարի փոշի 150 գր
_Ջուր 200 մլ

Վանիլային շոռակարկանդակ. Պատրաստման եղանակը
Մանրացված շոկոլադե թխվածքաբլիթները խառնել կարագի հետ, փշրանքները դնել կաղապարի մեջ, ամրացնել
_Շոկոլադե թխվածքաբլիթները մանրացնել փշրանքների աստիճան, խառնել փափուկ կարագի հետ, մինչև հարթվի։
_Կարագի հետ խառնած փշրանքը հավասար շերտով լցնել բացվող կաղապարի մեջ՝ հարթեցնելով ամբողջ մակերեսով և դնել սառնարանը։
_Նախապես ձևամանը հարմարության համար, կարելի է ծածկել յուղաթղթով:
_Սերուցքային պանիրը շաքարի փոշով հարել, ավելացնել հարած սերուցքը, կիտրոնի հյութը, վանիլի էքստրակտը և խառնել։
_Ժելատինը լուծել հեղուկով (ջուր, կաթ)՝ հետևելով փաթեթավորման հրահանգներին։
_Ավելացնել ժելատինը՝ լավ խառնելով սերուցքային զանգվածին։
_Ստացված զանգվածը լցնել թխվածքաբլիթի շերտի վրա թխելու համար նախատեսված տարայի մեջ։
_Զանգվածը հավասար տարածվելու համար, կաղապարը մի երկու անգամ խփել սեղանին:
_Երբ շոռակարկանդակը բավականաչափ պնդանա (2-3 ժամ), կարող եք հանել բացվող օղակը և զարդարել աղանդերն ըստ ցանկության։

Բարի ախորժակ:
Տեսանյութ
Տորթ առանց ջեռոցի Չիզքեյք







