Առաջարկում ենք պատրաստել Վանիլային տորթ նուրբ համով բուրավետ շերտերով, այն ձեզ անպայման դուր կգա։

Վանիլային տորթ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Կաթի փոշի 500 գր
_Շաքարավազ 2 բաժակ
_Կարագ 250 գր
_Թխվածքաբլիթներ 2 տուփ
_Ջուր 0,5 բաժակ
_Մուգ շոկոլադ 2 հատ
_Վանիլի էքստրակտ

Պատրաստման եղանակը
_Կաթի փոշին մաղել, թխվածքաբլիթները կտորների բաժանել:
_Ջուրը, շաքարավազը և կարագը խառնել և մարմանդ կրակի վրա թողնել մինչև եռալը, կրակն իջեցնել և եփել ևս 5 րոպե, մինչև զանգվածը մի փոքր թանձրանա։
_Թողնել սառչի 5 րոպե։
_Կաթի փոշին լցնել տաք զանգվածի մեջ և հարիչի բարձր արագությամբ հարել, ավելացնել վանիլինը։
_Ավելացնել թխվածքաբլիթի կտորները և զգուշորեն խառնել։
_Ձևամանը ծածկել փայլաթիթեղով և լցնել վանիլային զանգվածը, հարթեցնել։
_Վրան քերած շոկոլադ ցանել։

Տորթը ողջ գիշեր թողնել սառնարանը և կարելի է վայելել:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Տորթ Անբան Հուռին առանց ջեռոցի







