Վարսակի փաթիլներով թխվածք խնձորի կտորներով շառլոտի հետաքրքիր բաղադրատոմս։
Այն օրիգինալ համ կունենա և երաշխավորում եմ, որ այն ձեզ անպայման դուր կգա։

Վարսակի փաթիլներով թխվածք. Անհրաժեշտ բաղադրիչները
_Վարսակի փաթիլներ 100 գր
_Ալյուր 75 գր
_Շաքարավազ 50 գր
_Փխրեցուցիչ 1 թեյի գդալ
_Դարչին կամ վանիլին
_Ձու 1 հատ
_Բուսական յուղ 70 մլ
_Խնձոր 2 հատ
_Ընկույզ մի բուռ՝ ըստ ճաշակի
_Կիտրոնի հյութ 2 ճաշի գդալ
_Շոկոլադե կամ թթվասերով կրեմ

Վարսակի փաթիլներով թխվածք. Պատրաստման եղանակը
_Վարսակի փաթիլները խառնել ալյուրի, մանրացված նուշի կամ գետնանուշի հետ՝ ըստ ցանկության, փշրանքներ անել, խառնել։
_Լցնել փխրեցուցիչը, դարչինը կամ վանիլինը, խառնել։
_Բուսական յուղը խառնել ձվի հետ, շարունակել հարել խառնիչով։
_Ձվային խառնուրդը լցնել փաթիլների վրա և խառնել զանգվածը։
_Ավելացնել շաքարավազը և նորից խառնել զանգվածը։
_Թխելու համար նախատեսված տապակը ծածկել յուղաթղթով և յուղ քսել։
_Մաքրել խնձորները, կտրատել շերտերով և ցողել կիտրոնի հյութով:
_Խնձորները խառնել մանրացված ընկույզի հետ։
_Փաթիլներով զանգվածը խառնել խնձորի հետ, լցնել կաղապարի մեջ և հարթեցնել։
_Թխել նախապես 10 աստիճան տաքացրած ջեռոցում մոտ 20 րոպե։
_Շոկոլադը կտոր-կտոր անել ու խառնել սերուցքի կամ թթվասերի հետ, կամ հալեցնել ձեզ հարմար ձևով։
_Հալված շոկոլադը խառնել փափուկ սերուցքային կրեմի կամ թթվասերը շաքարի փոշով հարելուց ստացված կրեմի հետ։
_Այս կրեմը լցնել սառած թխվածքի վրա և մատուցել։

Կարելի է երկու հատ թխվածք թխել և շատ կրեմ պատրաստելով, տորթ ձևավորել, որը ընկույզի և խնձորի շնորհիվ կլինի օրիգինալ և բուրավետ։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Տորթ Տղամարդու իդեալ







