Սա դասական Վաֆլիով տորթ չէ: Այս չթխվող աղանդերի համար դուք պետք է միայն կրեմ պատրաստեք: Բայց արդյունքը, վստահեցնում եմ ձեզ, անպայման գոհացուցիչ կլինի:
Ես սովորաբար դեսերտը մատուցում եմ վանիլային պաղպաղակի և շատ թունդ սուրճի հետ: Ֆանտաստիկ համադրություն:

Վաֆլիով տորթ. Բաղադրիչներ
_ Վաֆլի շերտեր 4 հատ
_ Կրեկեր 200 գ
_ Գետնանուշ 150 գ
_ Ձու 4 հատ
_ Շաքարավազ 200 գ
_ Կարագ 200 գ
_ Կակաոյի փոշի 1 ճաշի գդալ
_ Եփած խտացրած կաթ 180 գ
_ Մուգ շոկոլադ 90 գ


Վաֆլիով տորթ. Պատրաստման եղանակը
_ Կրեկերներն ու գետնանուշը բլենդերով առանձին- առանձին մանրացնել փշրանքների աստիճան:
_ Ձվերի վրա լցնել եռման ջուր, ապա դրանք կոտրել խորը մետաղյա տարայի մեջ։ Վերջինս դնել եռացող ջրով կաթսայի վրա։
_ Ձվերին ավելացնել շաքարավազ, հարել գոլորշու վրա մինչև սպիտակ փրփուր ստացվի և թողնել հանգստանա:
_ Փափկած կարագը բլենդերով հարել, որ փարթամ սպիտակ զանգված ստացվի։
_ Խառնել կարագն ու ձվային զանգվածը, այնուհետև ավելացնել կրեկերները:
_ Պատրաստի զանգվածը կիսել երկու մասի։ Մի մասի մեջ խառնել կակաոն, մյուսին՝ գետնանուշը։
_ Այժմ սկսեք հավաքել տորթը:
_ Առաջին վաֆլիի վրա քսել գետնանուշով կրեմ, ծածկել այն երկրորդ վաֆլիով, որին պետք է քսել կակաոյով կրեմ։
_ Շոկոլադե կրեմը ծածկել երրորդ վաֆլի շերտով, որին արդեն քսել խտացրած կաթ։
_Վերջում դնել չորրորդ շերտը, թեթևակի սեղմել աղանդերը: Տորթը դնել սառնարանում առնվազն 3 ժամ։
Վերջ, տորթը պատրաստ է։ Այն ավելի ախորժելի դարձնելու համար վրան լցնել հալած շոկոլադ։ Պարզապես թող այն լավ պնդանա, նախքան սեղանին քաղցրավենիքը մատուցելը:

Խորհուրդ չեմ տա շոկոլադե գլազուր պատրաստել, քանի որ այն արագ կներծծվի վաֆլիների մեջ՝ դրանք չափազանց փափուկ դարձնելով։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Բելգիական վաֆլի







