Այս համեղ Տապակած թխվածքաբլիթը ձեզ անպայման դուր կգա և հաճախ կպատրաստեք դրանք։

Տապակած թխվածքաբլիթ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Ձու 5 հատ
_Սոդա 5 գր
_Կաթ 50 մլ
_Ալյուր 550 — 570 գր
_Բուսական յուղ 25 գր
_Լիկյոր 25 գր
_Մի պտղունց աղ
_Կիտրոնի քերուկ և հյութ 1 հատից
_Վանիլին՝ ըստ ճաշակի


Տապակած թխվածքաբլիթ. Պատրաստման եղանակը
_Ձուն խառնել շաքարավազի և աղի հետ, լցնել լիկյորը կամ այլ ալկոհոլ, բուսական յուղը, կաթը և կիտրոնի հյութը, խառնել մինչև հարթվի։
_Լցնել վանիլն ու քերուկը, խառնել։
_Ալյուրը մաղել և խմորի սոդայի հետ ավելացնել զանգվածին։
_Խմորը հունցել, այն պետք է լինի փափուկ, առաձգական։
_Ալյուրի չափը փորձեք կարգավորել, բայց աշխատեք խմորը շատ չպնդացնել:
_Խմորը սրբիչով ծածկել և թողնել 30 րոպե։
_Խմորը բաժանել 2 մասի։
_Խմորը գրտնակել շերտով։ Կտրել շերտերով և ձևի օգնությամբ զիգզագ կտրվածք անել և նկարում նշվածի նման ձևավորել:
_Բուսական յուղը տաքացնել (շատ) և տապակել մինչև ոսկե դարչնագույնը։
_Դնել թղթե սրբիչների վրա և հետո շարել ափսեի վրա: Ցանկության դեպքում կարող եք ցանել շաքարի փոշի։

Հուշում. պատրաստի թխվածքաբլիթներին կարելի է նաև դարչին ցանել կամ թաթախել հալած շոկոլադի մեջ։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Մանր պոնչիկներ







