Մածունով խմորով թխվող չորակիներ՝ տապակած ձողիկներ պատրաստելու պարզ բաղադրատոմս:
Շատերն են սիրում այս քաղցրավենիքը, բայց միայն քչերը գիտեն դրա պատրաստման հին, դասական բաղադրատոմսը: Այստեղ ամեն ինչ շատ պարզ է և արագ, մթերքների հավաքածուն մեծ չէ և մատչելի է:

Տապակած ձողիկներ չորակի. Հարկավոր են հետևյալ բաղադրիչները
_ կեֆիր կամ մածուն 110 գ
_ դեղնուցներ 3 հատ
_ մի պտղունց աղ
_ օղի կամ կոնյակ 1 — 2 ճաշի գդալ
_ սոդա, 0,5 թեյի գդալ
_ շաքարավազ 2 ճաշի գդալ
_ ալյուր մոտ 300 գ
_ շաքարի փոշի

Տապակած ձողիկներ չորակի. Պատրաստման եղանակը
_ Դեղնուցները կամ 1 մեծ ձու խառնել սենյակային ջերմաստիճանի մածունի հետ:
_ Ավելացնել աղ, շաքարավազ, օղի կամ կոնյակ, խառնել։ Ալկոհոլը անհրաժեշտ է չորակիի խրթխրթան կեղևի և երկարատև թարմության համար. տապակած խմորը շատ յուղ չի ներծծի:
_ Ալյուրը մաղել և խառնել սոդայի հետ։
_ Հեղուկ հիմքի մեջ մաս-մաս լցնել ալյուրը, հարթ և փափուկ խմոր հունցել:
_ Խմորը ծածկել և թողնել 40 րոպե։
_ Ալյուր ցանած սեղանի վրա խմորը գրտնակել, կտրատել շերտեր, որոնց ներսում կտրվածք անել։
_ Շերտերը շրջել ներսով, որպեսզի ստանանք չորակիի դասական ձևը:
_ Տապակել բուսայուղի մեջ երկու կողմից՝ մինչև ոսկեգույն դառնալը։
_ Շաղ տալ շաքարի փոշի և մատուցել թեյի հետ։

Եփելուց անմիջապես հետո չորակին փափուկ կլինի, իսկ մի փոքր ուշ, երբ լավ սառչի, կդառնա խրթխրթան։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Շաքար լոխում







