Տապակած սմբուկ. Մեգա համեղ ուտեստ, կարծես խորոված լինի
Սմբուկը բազմակողմանի բանջարեղեն է, որը կարող է ունենալ սնկի և մսի համ՝ կախված նրանից, թե որ բաղադրատոմսով եք դրանք եփում:
Տապակած սմբուկ. Անհրաժեշտ բաղադրիչները
— Սմբուկ 4 հատ
— Սոխ 1 հատ
— Սխտոր 1 պճեղ
— Կանաչի՝ ըստ ճաշակի
— Աղ, պղպեղ՝ ըստ ճաշակի
— Խորովածի համեմունք 1 թեյի գդալ
— Բուսական յուղ 3 ճաշի գդալ

Տապակած սմբուկ. Պատրաստման եղանակը
_Սմբուկները մաքրել և կտրել մեծ կտորներով:
_Քերել սխտորը քերիչով:
_Պետք է ավելացնել նաև խորովածի համեմունք, աղ և պղպեղ անել:
_Ձեռքերով շատ լավ խառնել, լցնել բուսական յուղ և նորից խառնել:
_Սմբուկները դնել ջեռոցի ամանի մեջ, որը ծածկված է յուղաթղթով:
_Ջեռոցը տաքացնել 180 աստիճանով և տապակել 20-30 րոպե:
_Կտրել սոխը բարակ կիսաօղակներով և տապակել բուսական յուղով՝ մինչև ոսկե դարչնագույնը:
_Այժմ սմբուկները լցնել ամանի մեջ և ցանել մանրացված կանաչիները և սխտորը, ավելացնել սոխը և խառնել: Մատուցել սեղանին:

Ինձ դուր է գալիս այս բաղադրատոմսը, քանի որ սմբուկները յուղոտ չեն, պատրաետելիս շատ քիչ բուսական յուղ է օգտագործվում, և բանջարեղենը չի ներծծում այն: Անհնար է ընդհանրապես յուղ չավելացնել, այն ուտեստին տալիս է հատուկ համ:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Սմբուկով ուտեստ 2 րոպեում








