Սովորելով այս բաղադրատոմսը՝ միշտ կպատրաստեք տնական Բաունթի:
Համեղ կոկոսով հաճելի աղանդերը հիանալի տարբերակ է: Այն պատրաստելը շատ պարզ է և ընդամենը 20 րոպե կծախսվի պատրաստելու ժամանակ։

Տնական Բաունթի. Անհրաժեշտ բաղադրիչները
_Կոկոս 250 գրամ
_Խտացրած կաթ՝ մի բանկայից մի փոքր պակաս
_Կաթնային կամ մուգ շոկոլադ 200 գրամ

Տնական Բաունթի. Պատրաստման եղանակը
_Կոկոսը լցնել ամանի մեջ և աստիճանաբար ավելացնել խտացրած կաթը։
_Խառնել և հետևեք, որ խտացրած կաթը շատ չլցվի, որպեսզի զանգվածը թույլ չստացվի։
_Այն պետք է բավական պինդ լինի, որպեսզի դրանից կոնֆետ ստացվի։
_Թաց ձեռքերով կոկոսով զանգվածից կոնֆետներ պատրաստել, դնել խոհանոցային թաղանթով ծածկված տախտակի վրա և 10-15 րոպեով դնել սառցախցիկը։
_Քաղցրավենիքը սառնարանը դնելուց 5 րոպե հետո, վերցնել շոկոլադը և հալեցնել գոլորշու վրա:
_Կոնֆետները հանել սառցախցիկից և թաթախել հալած շոկոլադի մեջ։
_Կոնֆետները ևս մի երկու րոպեով դնել սառնարանում, որպեսզի շոկոլադը սառչի։

Բարի ախորժակ և հաճելի տրամադրություն։
Տեսանյութ
Կոնֆետներ տնային պայմաններում







