Տնական բուլկիների համեղ բաղադրատոմսին վերջերս եմ ծանոթացել: Ճիշտն ասած, վաղուց էի թխում, բայց այսպիսի գեղեցիկ բուլկիներ առաջին անգամ ստացվեցին։
Խմորը շատ լավ է, հարուստ, քաղցր։ Իսկ դրանց միջուկը կարող է լինել ցանկացած, այս անգամ ես արեցի խնձորով, բայց ընդամենը մի երկու շաբաթ առաջ պատրաստեցի կաղամբով, այդպես նույնպես շատ համեղ էր։

Տնական բուլկիներ. Անհրաժեշտ բաղադրիչները
Խմոր
_Կաթ 250 մլ
_Չոր խմորիչ 10 գրամ
_Աղ 0,5 թեյի գդալ
_Շաքարավազ 2 ճաշի գդալ
_Ձու 1 հատ
_Մարգարին 50 գրամ
_Ալյուր 400 գրամ
_Արևածաղկի ձեթ 2 ճաշի գդալ
_Վանիլին 0,5 տուփ
Լցոնի համար
_Խնձոր 0,5 կգ
_Շաքարավազ ըստ ճաշակի
_Մի քանի կաթիլ կիտրոնի հյութ
_Դարչին՝ ըստ ճաշակի

Տնական բուլկիներ. Պատրաստման եղանակը
_Կաթը տաքացնել, ավելացնել 2 ճաշի գդալ շաքարավազը, 2-3 ճաշի գդալ ալյուր և չոր խմորիչ։
_Խառնել, ծածկել սրբիչով և դնել տաք տեղում 25-30 րոպե։
_Նշված ժամանակից հետո ավելացնել հալած մարգարինը, ձուն, վանիլինն ու մաղած ալյուրը, հունցել խմոր:
_Արևածաղկի ձեթը պետք չէ անմիջապես ավելացնել, այլ խմորը հունցելիս լցնել ձեռքերի վրա և շարունակել հունցել։
_Երբ խմորը լավ հունցվել է, թողնել 1 ժամ՝ սրբիչով ծածկված։
_Խնձորները բարակ շերտերով կտրատել, խառնել ըստ ճաշակի շաքարավազի և դարչինի հետ, ավելացնել մի քանի կաթիլ կիտրոնի հյութ։
_Խմորի մի կտոր պոկել, ոլորել երկար գլանիկի ձևով, այն կտորների բաժանել։
_Յուրաքանչյուր կտորը գրտնակել ուղղանկյունի տեսքով՝ ալյուր ցանած տախտակի վրա:
_Խնձորները շարել ուղղանկյունի մեջտեղում։ Մի կողմում մի քանի կտրվածք անել։
_Խնձորներն առանց կտրվածքների կողմով ծածկել, եզրերը սեղմել, իսկ կտրվածքներով մասը վրան դնել և եզրերը սեղմել, որպեսզի միջուկը դուրս չգա։
_Բուլկիները դնել ջեռոցի տապակի վրա, որը ծածկված է յուղաթղթով, թողնել 15 րոպե, ապա վրան քսել հարած ձու։
_Ջեռոցը տաքացնել 180° և թխել 25-30 րոպե։

Բույրը պարզապես զարմանալի է, համը՝ նույնպես: Փորձեք այս կարկանդակը, ձեզ շատ դուր կգա:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Հեշտ բուլկի







