Հաջող ստացվող և խնձորի համով տնական զեֆիրի ամենապարզ բաղադրատոմսերից մեկը ագար — ագարով:
Այսպիսի նրբությունը հեշտ է պատրաստվում, սա բավական արագ գործընթաց է, և բոլորը կարող են գլուխ հանել:

Տնական զեֆիր. Անհրաժեշտ բաղադրիչները
_Սպիտակուցներ 2 հատ
_Կիտրոնաթթու 1 — 2 գ
_Շաքար 150 գր
_Վանիլին՝`ըստ ճաշակի և ցանկության
Օշարակը պատրաստելու համար
_Ջուր 90 մլ
_Ագար — ագար 8 գր
_Շաքար 180 գր
_Խնձոր 200 գր

Տնական զեֆիր. Պատրաստման եղանակը
_Պյուրեի համար ընտրել թթու խնձոր, խառնել շաքարավազի, ագար-ագարի հետ, հունցել և դնել թույլ կրակի վրա: Եռալուց հետո եփել 3 րոպե:
_Սպիտակուցները հարել և մաս -մաս ավելացնել շաքարավազը: Գործընթացը տևում է մոտ 5-7 րոպե մինչև թանձրանալը:
_Բարակ հոսքով լցնել տաք օշարակը հարած զանգվածի մեջ, անընդհատ աշխատելով հարիչով: հարել 2-3 րոպե:
_Երբ զանգվածը սկսում է հավաքվել կտորներով, այն տեղափոխել խմորեղենի տոպրակի կամ կտրված անկյունով տոպրակի մեջ և սիլիկոնե գորգի կամ յուղաթղթի վրա սեղմելով՝ ձևավորել զեֆիրները:
_Դա պետք է արվի արագ, զանգվածը արագ է պնդանում:
_Թողնել սառչի և կայունանա 2 ժամ:
_Հավաքել երկուական, վրան շաքարի փոշի շաղ տալ:

Աղանդերը կախարդական նրբությամբ է ստացվում, նուրբ խնձորի բույրով:
Կարող եք պահել 1 շաբաթ սառնարանում կամ մեկ ամիս սառցխցիկում:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Պատրաստում ենք քաղցրավենիք 2 րոպեում







