Տնական Էկլեր. Անհավանական նուրբ ու փխրուն քաղցրավենիք 

Տնական Էկլեր ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Տնական Էկլերը շատ համեղ դելիկատես է, որին պարզապես անհնար է դիմադրել։ Շատերին  թվում է, թե դրանք տանը պատրաստելը շատ դժվար է, բայց իրականում դա ամենևին էլ այդպես չէ։
Թխեք դրանք այս բաղադրատոմսով և համոզվեք ինքներդ: Այս քանակից միջինում ստացվում է 14 հատ։ Էկլերները կարող եք լցնել ձեր նախընտրած ցանկացած միջուկով։

Տնական Էկլեր

Տնական Էկլեր. Բաղադրիչներ

_ Կարագ 100 գր

_ Ջուր 200 մլ

_ Աղ 1 պտղունց

_ Ալյուր 130 գր

_ Հավի ձու 2-4 հատ

Տնական Էկլեր

Տնական Էկլեր. Պատրաստման եղանակը

_Կաթսայի մեջ հալեցնել կարագը՝ վրան ջուր և մի պտղունց աղ ավելացնելով։

_Կաթսան կրակի վրա պահելով՝ ավելացնում ենք ալյուրը։

_Ալյուրը մաս-մաս ներմուծել՝ ամեն անգամ զանգվածը խառնելով։ Ընդամենը մի քանի րոպեից զանգվածը կվերածվի ընդհանուր կտորի։

_Այս պահին կաթսան հանել կրակից և թողեք, որ զանգվածը մի փոքր սառչի։

_Հետո հերթով ավելացնել ձվերը՝ ամեն անգամ մանրակրկիտ խառնելով։

_Նախ առաջին երկուսը մեկ-մեկ ներմուծել, իսկ երրորդը հարել բաժակի մեջ և շարունակել մաս-մաս ավելացնել խմորին։

_Կախված ձվի տեսակից՝ կարող է պահանջվել ոչ թե 3, այլ 2,5 կամ 3,5 ձու։ Խմորը պետք է ստացվի բավական թանձր, ոչ թե ծորուն: Եթե ​​խմորը շատ ջրիկ լինի՝ էկլերները կփռվեն, իսկ եթե շատ թանձր լինի, չեն բարձրանա։

_Խմորը դնել յուղած յուղաթղթով ծածկված ջեռոցի տապակի վրա՝ երկարավուն շերտերով։ Կարող եք դա անել հրուշակեղենի տոպրակով կամ սովորական գդալով:

_Էկլերները թխել 180 աստիճանով տաքացված ջեռոցում մոտ 20-30 րոպե։ Մի բացեք ջեռոցը այդ ընթացքում:

_Էկլերները վերևից մի փոքր ոսկեգույն են, իսկ ներսից՝ խոռոչով:

_Սառեցնել մետաղյա ցանցի վրա՝ կողքից փոքրիկ անցք բացելով, որի միջով հետո կարող ենք լցոնել ցանկացած միջուկով։ Ես օգտագործել եմ շոկոլադե կրեմ:

Տնական Էկլեր

Պատրաստի էկլերները, ցանկության դեպքում, կարող եք զարդարել ցանկացած գլազուրով կամ շաղ տալ շաքարի փոշի։

Բարի ախորժակ!

Տեսանյութ

Էկլեր

Խնդրում ենք Գնահատեք