Տնական ըմպելիք. Մի հավելանյութի շնորհիվ այն ավելի համեղ է ստացվում

Տնական ըմպելիք ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Ամառային շոգերի գալուստով բավականին արդիական է զովացուցիչ Տնական ըմպելիքի հարցը։

Առաջարկում եմ խանութից ոչինչ չգնեք, այլ ինքներս պատրաստենք։ Բաղադրատոմսը միշտ աշխատում է։

Տնական ըմպելիք

Տնական ըմպելիք. Անհրաժեշտ բաղադրիչները

_Եռման ջուր 3 լ

_Չորահաց տարեկանի հացից 150 գր

_Շաքարավազ 150 գր

_Լուծվող սուրճ 1 ճաշի գդալ

_Չոր խմորիչ 7 գր

_Կիտրոնաթթու 1 թեյի գդալ

_Չամիչ 15 — 20 գր

Տնական ըմպելիք

Տնական ըմպելիք. Պատրաստման եղանակը

_Եռացող ջրի մեջ լցնել լուծվող սուրճը, շաքարավազը, չորահացը, խառնել և թողնել մինչև ամբողջովին սառչի։

_Լցնել կիտրոնաթթուն, խմորիչը, չամիչը:

_Տարան ծածկել թանզիֆով, ապա սրբիչով փաթաթել ու թողնել 2 ժամ։

_Համտեսել և եթե դրա թթվաշությունը կամ քաղցրությունը պակասում է, ավելացնել և թողնել 30 րոպե։

_Քամել և լցնել շշերի մեջ կամ տարայի մեջ, փակել կափարիչով և դնել սառնարանը։

_Ըմպելիքն կարելի է խմել արդեն 3-4 ժամ հետո, բայց ավելի լավ է թողնել ամբողջ գիշեր, որպեսզի լավ թրմվի։

Տնական ըմպելիք

Ստացվում է, պարզապես կատարյալ, թարմ, բուրավետ, չափավոր քաղցր և հաճելի: Հիմնականը շատ բարձրորակ լուծվող սուրճ վերցնելն է, քանի որ դրա համը փոխանցվում է ամբողջ ըմպելիքին։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Պատրաստում ենք սմուզի նանա լայմ

Խնդրում ենք Գնահատեք