Շատ պարզ բաղադրատոմս, որով կստանաք շատ համեղ և նուրբ Տնական թխվածքաբլիթ: Դրանց վրա կարելի է ցանել նուշի թերթիկներ և քսել ցանկացած ջեմի շերտ։

Տնական թխվածքաբլիթ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Կարագ 200 գր
_Շաքարավազ 150 գր
_Մի պտղունց աղ
_Վանիլին՝ ըստ ճաշակի
_Ձու 2 հատ
_Ալյուր մոտ 410 գր
_Փխրեցուցիչ 1 թեյի գդալ
_Ջեմ կամ ցանկացած թանձր մուրաբա 4 ճաշի գդալ
_Ընկույզ՝ ըստ ճաշակի


Տնական թխվածքաբլիթ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Փափուկ կարագը հարել աղի և շաքարավազի, վանիլային շաքարի կամ վանիլի մզվածքի հետ մինչև փարթամ դառնալը:
_Ձվերը հարել հարիչով, մինչև հարթվի և մասերով ավելացնել կարագով զանգվածին, շարունակել հարելը։
_Ալյուրը մաղել, խառնել փխրեցուցիչի հետ և մաս-մաս լցնել զանգվածի մեջ։
_Հարթ, առաձգական խմոր հունցել, որը չկպչի ձեռքերին։
_Խմորը դնել տոպրակի մեջ և սառնարանում պահել 30-60 րոպե։
_Սեղանին ալյուր ցանել ու խմորը բարակ շերտով գրտնակել, բաժանել երկու հավասար մասերի։
_Մի մասին քսել ջեմը և ծածկել երկրորդ շերտով, սեղմել և կտրատել բաժիններով։
_Շարել յուղաթղթով ծածկված ջեռոցի տապակի վրա։
_Թխվածքաբլիթների վրա հարած սպիտակուց կամ ամբողջական ձու քսել, ցանել նուշի թերթիկներ կամ այլ ընկույզ։
_Թխել 180 աստիճանով մոտ 20 րոպե։

Այնքան փխրուն, նուրբ, շատ համեղ թխվածքաբլիթներ ընկույզով և ձեր սիրած ջեմով երբեք չեք պատրաստել: Պարզապես փորձեք այս բաղադրատոմսը և անպայման գոհ կլինեք։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Մեղրով շատ համեղ և նրբահամ թխվածքաբլիթներ







