Տնական թխվածք կրեմով պատրաստելու համար շատ ժամանակ պետք չի լինի: Քանի դեռ թխվում է բիսկվիթը, կարող եք պարզ կրեմ հարել կաթով և կոկոսի փաթիլներով։
Բիսկվիթը ներծծելու համար ընտրեք ցածր յուղայնությամբ սերուցք: Այս բաղադրիչի շնորհիվ խմորեղենը ստացվում է խոնավ և փափուկ։ Իսկ կրեմը ստացվում է չափավոր քաղցր և նուրբ:

Տնական թխվածք կրեմով. Բաղադրիչներ
_ Շաքարավազ 350 գ
_ Ձու 4 հատ
_ Կակաոյի փոշի 3 ճաշի գդալ
_ Ցորենի ալյուր 200 գ
_ Սերուցք 200 մլ
_ Կաթ 200 մլ
_ Կոկոսի փաթիլներ 200 գ
_ Կարագ 150 գ

Տնական թխվածք կրեմով. Պատրաստման եղանակը
_ Ձուն հարել 200 գ շաքարավազի հետ մինչև սպիտակի։
_ Ավելացնել մաղած ալյուրն ու կակաոյի փոշին, բաղադրիչները բահիկով խառնել։
_ Թխելու համար նախատեսված ամանը յուղել և լցնել խմորը։
_ Թխել մինչև եփվի 180°C-ում, այնուհետև թողնել, որ սառչի։
_ Կաթսայի մեջ միացնել կաթը, կարագը և մնացած շաքարը: Տաքացնել բաղադրիչները, մինչև կարագը հալվի։
_ Լցնել կոկոսի փաթիլները կաթի խառնուրդի մեջ և խառնել։
_ Խառնուրդը հասցնել եռման աստիճանի, իսկ հետո անընդհատ խառնելով՝ եփել մարմանդ կրակի վրա։
_ Պատրաստի բիսկվիթը կտրել երկու մասի, յուրաքանչյուրը թրջել սերուցքով։
_ Շերտերը դնել իրար վրա՝ քսելով կրեմով։

Եթե տորթը պետք է զարդարեք շոկոլադե գլազուրով, ապա պետք չէ վերին մասին կրեմ քսել։ Այդ դեպքում թխվածքը պետք է դնել սառնարանում՝ ամրանալու համար:
Բացի այդ, աղանդերի վրա կարելի է շաղ տալ քերած շոկոլադ։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Տորթ Բաունտի







