Պարբերաբար ուզում եմ վերադարձնել մանկության զգացումներս և վայելել Տնական իրիս կոնֆետ: Այս բաղադրատոմսով պատրաստած աղանդերը լիովին արդարացրեց իմ սպասելիքները։ Ես ուղղակի հիացած մնացի:
Բոլոր տնական դելիկատեսների հաջողությունը մեծապես կախված է մթերքի որակից: Որքան բնական և թարմ բաղադրիչներ օգտագործեք, այնքան ավելի համեղ և լավ կլինի աղանդերը: Նուրբ, յուղալի, բնական մթերքներից պատրաստված, տնական քաղցրավենիքը դուք անպայման կհավանեք։ Իսկ բաղադրատոմսը շատ պարզ ու մատչելի է։

Տնական իրիս կոնֆետ. Անհրաժեշտ բաղադրիչներ
_Սերուցք 100 մլ
_Խտացրած կաթ 3 ճաշի գդալ
_Շաքարավազ 130 գ
_Վանիլին 1 պտղունց
_Կարագ 40 գ


Տնական իրիս կոնֆետ. Պատրաստման եղանակը
_Հաստ հատակով կաթսայի մեջ խառնել խտացրած կաթը, 20% յուղայնությամբ սերուցքը, շաքարավազը, վանիլինը։ Կաթսան դնել թույլ կրակի վրա՝ անընդհատ խառնելով։
_Երբ խառնուրդը սկսի եռալ, կրակն իջեցնել նվազագույնի, շարունակել հարել։ 10 րոպե հետո ավելացնել կարագը։
_Զանգվածը եփել ևս 30 րոպե, մինչև այն սկսի խտությամբ եփած խտացրած կաթի նմանվել։ Որքան երկար եփեք, այնքան կոնֆետն ավելի պինդ կդառնա: Ուշադիր եղեք, որ զանգվածը չայրվի։
_Սերուցքային զանգվածի պատրաստությունը ստուգելու համար գդալով նրանից մի փոքր կտոր առանձնացրեք և դրեք սառը ջրի մեջ։ Այն պետք է նմանվի պլաստիլինի:

_Ձևամանը ծածկել յուղաթղթով և յուղել կարագով։ Լցնել պատրաստված զանգվածը և թողեք սառչի 15 րոպե։ Այնուհետև Ձևամանը դնել սառնարանում, որպեսզի լավ սառչի և պնդանա:
Եթե դուք չունեք համապատասխան կաղապարներ, ապա զանգվածը կարելի է ուղղակի դնել սովորական յուղաթղթի վրա, իսկ երբ պնդանա՝ կտոր-կտոր անել։

Պատրաստեք համեղ տնական քաղցրավենիք թեյի համար, և՛ երեխաները, և՛ մեծերը կգնահատեն դրանք:
Բարի ախորժակ:







