Պատրաստենք Համեղ տնական լիմոնադ, ինչպես մեր մանկության տարիներին էր, առանց դժվարության, պարզ և արագ:
Մենք ձեզ մանրամասն կպատմենք և ցույց կտանք, թե ինչպես պատրաստել համեղ լիմոնադ առանց վնասակար հավելումների։
Տնական համեղ ըմպելիքն այս բաղադրատոմսով հեշտ է, պարզ, արագ և ստացվում է թեթև, թարմ և շատ հաճելի համով։

Տնական լիմոնադ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Կիտրոն 3 հատ (մոտ 450 գ)
_Շաքարավազ 125 գր
_Տաք ջուր 100 մլ
_Մի փունջ թարմ անանուխ
_Ջուր մոտավորապես 1 լիտր սենյակային ջերմաստիճանի
_Սառույցի խորանարդիկներ

Պատրաստման եղանակը
_Շաքարավազի վրա լցնել եռացրած ջուր և խառնել, որպեսզի շաքարավազն ամբողջությամբ լուծվի։
_Լվանալ կիտրոնները հոսող ջրի տակ և չորացնել թղթե սրբիչով:
_Յուրաքանչյուր կիտրոնը տրորելով գլորել տախտակի վրա և քամել երկու հատի հյութը։
_Մեկ կիտրոնը կտրատել բարակ շերտերով։
_Անանուխը լցնել տարայի մեջ, մի փոքր տրորել, որ հյութը դուրս գա, ջրամանի մեջ լցնել կիտրոնի հյութը, օշարակը, կիտրոնի շերտերը և խառնել:
_Ավելացնել ջուրը, վերջ լիմոնադը պատրաստ է, կարելի է մատուցել սառույցով՝ այդպես ավելի համեղ է և թարմացնող:

Հաճելի համտեսում:
Տեսանյութ
Լիմոնադ







