Տնական կաթնային կոնֆետը փափուկ, սերուցքային քաղցրավենիք է, որը կարող է դառնալ ձեր սիրելի աղանդերը:
Այն պատրաստվում է արագ, հեշտ և անչափ համեղ է:

Տնական կաթնային կոնֆետ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Կարագ 100 գր
_Թթվասեր կամ սերուցք 100 գր
_Շաքարավազ 100 գր
_Վանիլին ըստ ճաշակի
_Մի պտղունց աղ
_Կաթի փոշի 250 գր
_Ընկույզ ըստ ճաշակի

Տնական կաթնային կոնֆետ. Պատրաստման եղանակը
_Կարագը տաքացնել ու խառնել շաքարավազի ու թթվասերի հետ, խառնելով հասցնել եռման աստիճանի, վերցնել կրակից։
_Լցնել աղը և ցանկության դեպքում՝ վանիլին, հարել հարիչով մոտ 3 րոպե։
_Լցնել կաթի փոշին մասերով, ամեն անգամ մանրակրկիտ հարելով:
_Ձևամանը ծածկել սննդային թաղանթով և քսել բուսական յուղ։
_Մեջը տարածել զանգվածը, կոմպակտ, հարթ:
_Ցանկության դեպքում ավելացնել ցանկացած կտրատած ընկույզ՝ կամ չորացրած մրգեր։
_30 րոպեով դնել սառնարանը։
_Կաղապարից հանել, քառակուսիներով կտրատել ու դնել ափսեի վրա։

Աղանդերը շատ համեղ է ստացվում և բուրավետ, իսկական հաճույք է քաղցրասերների համար։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Կոնֆետներ տնային պայմաններում







