Տնական կիտրոնի մուրաբա պատրաստեք այս բաղադրատոմսով: Ստացվում է շատ թանձր հյուսվածքով, իսկ սառչելուց հետո կարելի է կտրատել մարմելադի նման։
Խորհուրդ եմ տալիս փորձել բրդուճով, պանրով և կարագով։ Բացի այդ, հիանալի է կարկանդակներ և թխուկներ լցոնելու համար: Զգուշացնում եմ՝ այս աղանդերն ունի բնորոշ տտիպ համ, բայց սա հաճելիորեն նրբացնում է քաղցրավենիքի համը։
Պաատրաստելիս հաշվի առեք, որ հաստ կեղևով կիտրոններն ավելի քիչ դառնություն ունեն, քան բարակ կեղևովը։

Տնական կիտրոնի մուրաբա. Բաղադրիչներ
_Կիտրոն 1 հատ
_Ջուր 50 մլ
_Շաքարավազ 150 գ

Տնական կիտրոնի մուրաբա. Պատրաստման եղանակը
_Կիտրոնը կտրատել կամայական կտորներով, հեռացնել սերմերը, բայց կեղևը մի հեռացրեք։
_Պտուղը լցնել ջրի մեջ, բերել եռման աստիճանի, կրակն իջեցնել նվազագույնի և կափարիչով ծածկված եփել մոտ 20 րոպե։
_Ժամանակ առ ժամանակ խառնել։
_Կարող եք օգտագործել նույնիսկ չորացրած կիտրոններ, դրանք նույնպես լավ շոգեխաշվում են։
_Դանակով ծակեք կեղևը։ Այն պետք է փափուկ լինի: Եթե ոչ՝ մի քիչ էլ եփեք: Ամբողջ ջուրը պետք է գոլորշիանա:
_Եփած կիտրոնը տրորել բլենդերով։ Ավելացնել շաքարավազ և էլի հարել։
_Կրկին հասցնել եռման աստիճանի: Թուլացնել կրակը և եփել խառնելով, մոտ 15 րոպե:
_Տաք մուրաբան լցնել մաքուր, չոր բանկայի մեջ։
_Թող սառչի սենյակային ջերմաստիճանում, հետո փակել կափարիչով և դնել սառնարանում։

Միանգամից ասեմ, այս մուրաբան ձեզ շատ դուր կգա, քանի որ այն զարմանալիորեն համատեղում է դառնությունը, թթվայնությունը և քաղցրությունը:
Սա հիանալի հավելում է քաղցր շիլաների, նրբաբլիթների և ցանկացած խմորեղենի համար:
Բաարի ախորժակ:
Տեսանյութ
Դեղձի չիր







