Տնական մարմելադ. Առողջ քաղցրավենիք անուշահամ մրգերից

Տնական մարմելադ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Տնական մարմելադ. օգտակար քաղցրավենիք, համեղ, բուրավետ և անհավանական համեղ քաղցրավենիք։

Ես դրանք միշտ պատրաստում եմ իմ երեխաների համար, քանի որ նրանք շատ են սիրում տարբեր մրգային համերով կոնֆետներ: Ավելի հաճախ պատրաստում եմ ցիտրուսային համերով, բայց կարող եք մրգերն ընտրել ըստ ձեր ցանկության և սեզոնի:

Եփելիս այնպիսի բուրմունք է տիրում, որ բառերը չեն կարող փոխանցել։ Անպայման փորձեք, հաճույք պատճառեք ձեզ և ձեր երեխաներին:

Տնական մարմելադ

Տնական մարմելադ. Անհրաժեշտ բաղադրիչները

Նռան հյութով մարմելադ

_Նռան հյութ 250 մլ

_Շաքարավազ 130 գր

_Օսլա 2 ճաշի գդալ

_Կիտրոնաթթու մի պտղունց

_Կարագ 20 գր

Տնական մարմելադ

Տնական մարմելադ. Պատրաստման եղանակը

_Բաղադրիչների այս չափաքանակով և նույն եղանակով կարող եք պատրաստել մյուս մրգերով:

_Նռան հյութը քամել, լցնել կաթսայի մեջ, ավելացնել շաքարավազը, օսլան և խառնել։

_Դնել կրակի վրա և եփել մինչև թանձրանա։

_Եռալուց հետո ավելացնել մի պտղունց կիտրոնաթթու և լցնել կարագը, եփել մոտ 5 րոպե։

_Լցնել նախապես արևածաղկի ձեթ քսած կաղապարի մեջ, թողնել սառնարանում մի երկու ժամ։

_Այնուհետև կաղապարներից հանել պատրաստի քաղցրավենիքները, կտրատել կտորներով և թաթախել շաքարավազի մեջ։

Տնական մարմելադ

Այժմ արդեն համեղ ու բացարձակապես անվնաս քաղցրեղենը կարող եք մատուցել ձեր քաղցրակեր բալիկներին:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Տնական կոնֆետներ

Խնդրում ենք Գնահատեք